«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
12 հուլիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հուլիսի 2004 թ. |
թիվ 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
|
Դ. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:
2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից հետո անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:
3. Արտաժամյա ծառայության (աշխատանքի) վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի (բաժնի պետ, վարչության պետ) կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Գլխավոր հարկադիր կատարողի հաստատմանը: Հաստատումից հետո այն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն` համապատասխան հաշվարկներ և վճարումներ կատարելու համար:
4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելավճար ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով:
5. Արտաժամյա ծառայության համար, հարկադիր կատարողի ցանկությամբ, վճարվելիք հավելավճարի փոխարեն նրան կարող է տրամադրվել նույն քանակության հանգստյան ժամեր (օրեր):
6. Արտաժամյա ծառայության համար հավելավճարները տրվում են ամիսը մեկ անգամ հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
|
Դ. Հարությունյան |