ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18 հուլիսի 2001 թ. |
N 248 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասին» N 603 որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1 հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը` վերջում լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 1 05 037» տողով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 ՕԳՈՍՏՈՍԻ 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801120