Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.15-2024.04.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 2024 թվականի N 580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սարքավորումների փորձաքննությունն անցկացնում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն)՝ դիմող իրավաբանական անձի (այսուհետ` կազմակերպություն) ներկայացուցչի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա ներկայացուցչի (ներկայացուցիչների) մասնակցությամբ:».

2) ամբողջ տեքստում «գործակալություն» բառը փոխարինել «ընկերություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով.

3) 7-րդ և 9-րդ կետերում «գործակալության պետի» բառերը փոխարինել «ընկերության տնօրենի» բառերով.

4) ձևում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ» բառերը փոխարինել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության տնօրեն» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան