ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2019 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ՄՐԳԱՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԼՑԱՆՅՈՒԹԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մրգահատապտղային լցանյութերը, որոնք պատրաստված են մրգային և (կամ) հատապտղային խյուսից՝ շաքարի և (կամ) քաղցրացուցիչ նյութերի, սննդային հավելումների (դոնդողացնող նյութերի, օրգանական թթուների, ներկանյութերի, կոնսերվանտների, բուրավետիչների) ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, մրգերի և (կամ) հատապտուղների հիմնական հատկությունն արտադրանքի կողմից պահպանվելու պայմանով, ենթարկված են պաստերացման և կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2008 ապրանքային դիրքում։
2. Մրգահատապտղային լցանյութերը, որոնք պատրաստված են մրգային և (կամ) հատապտղային խյուսից և մրգային և (կամ) հատապտղային հյութերից՝ շաքարի և (կամ) քաղցրացուցիչ նյութերի, սննդային հավելումների (դոնդողացնող նյութերի, օրգանական թթուների, ներկանյութերի, կոնսերվանտների, բուրավետիչների) ավելացմամբ, ենթարկված են պաստերացման և կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան՝ դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2106 ապրանքային դիրքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|