Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
30.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2017 թվականի

թիվ 61

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 607 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 17-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 19-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի «Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերի մասին» թիվ 607 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի մայիսի 30-ի

թիվ 61 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշման մեջ կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ կետով՝

«46. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ արու շների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ (թիվ 46 ձև) (կցվում է)։»:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը լրացնել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ արու շների սերնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատով (թիվ 46 ձև) հետևյալ բովանդակությամբ՝

 

«Ձև թիվ 46

 

1. Մատակարարման նկարագրությունը

1.8. Սերտիֆիկատ թիվ_____________________

1.1. Բեռն ուղարկողի անվանումը և հասցեն՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ արու շների սերմնահեղուկի անասնաբուժական սերտիֆիկատ

1.2. Բեռն ստացողի անվանումը և հասցեն՝

1.3. Բեռի խմբաքանակում սերմնահեղուկի չափաբաժինների քանակը՝

1.4. Տեղերի (բեռնարկղերի) քանակը՝

1.9. Ապրանքի ծագման երկիրը՝

1.5. Տրանսպորտային բեռնարկղի վրա զետեղված կապարակնիքի մականշվածքը՝

1.10. Արտահանող երկրի իրավասու գերատեսչությունը՝

1.6. Տրանսպորտը՝

(ինքնաթիռի չվերթի համարը, օդանավի անվանումը, վագոնի, ավտոմեքենայի համարը)

1.11. Արտահանող երկրի՝ սերտիֆիկատը տրամադրած հաստատությունը՝

1.7. Տարանցման երկիրը (երկրները)՝

1.12. Մաքսային սահմանով ապրանքների անցակետը՝

2. Սերմնահեղուկի ծագումը
2.1. Սերմնահեղուկի դոնոր (դոնորներ) արու շան (շների) պահման վայրի հասցեն։
2.2. Վարչատարածքային միավորը՝

3. Սերմնահեղուկի դոնոր արու շների մասին տեղեկատվություն

Համարը` ը/կ

Անունը

Նույնականացման համարը

Ծննդյան ամսաթիվը

Ցեղատեսակը

Սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը

Սերմնահեղուկով փորձանոթները

Մականշվածքը

Չափաբաժինների քանակը

1.

             

2.

             

3.

             

4.

             

5.

             

Ավելի քան 5 կենդանիներից վերցված սերմնահեղուկի փոխադրման դեպքում կազմվում է ցուցակ, որը ստորագրվում է արտահանվող երկրի պետական/պաշտոնական անասնաբույժի կողմից և կազմում է սույն սերտիֆիկատի անբաժանելի մասը:

4. Առողջական վիճակի մասին տեղեկատվություն

Ես՝ ներքոստորագրյալ պետական/պաշտոնական անասնաբույժս, սույնով հավաստում եմ հետևյալը՝

4.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանվող՝ արու շների սերմնահեղուկն ստացվել է առողջ կենդանիներից այնպիսի շինություններում, որտեղ պայմաններ կան սերմնահեղուկը վերցնելու, այն հետազոտելու, մշակելու, կոնսերվացնելու և պահպանելու համար:

Սերմնահեղուկի դոնոր արու շները ծագում են պահման այնպիսի վայրերից, որոնք զերծ են կենդանիների հետևյալ վարակիչ հիվանդություններից՝ կատաղություն՝ վերջին 6 ամսվա ընթացքում (սերմնահեղուկը վերցնելուց հետո 15 օրվա ընթացքում սերմնահեղուկի դոնոր արու շների մոտ չեն նկատվել կատաղության նշաններ). տուբերկուլյոզ՝ վերջին 6 ամսվա ընթացքում։

4.2. Սերմնահեղուկի դոնոր արու շները ոչ ուշ, քան սերմնահեղուկը վերցնելուց 20 օր առաջ պատվաստվել են, եթե դրանք վերջին 12 ամսվա ընթացքում չեն պատվաստվել կատաղության, գիշատիչների ժանտախտի, պարվովիրուսային և ադենովիրուսային վարակի, լեպտոսպիրոզի դեմ:

4.3. Սերմնահեղուկի դոնոր արու շները ոչ ուշ, քան սերմահեղուկը վերցնելուց 14 օր առաջ հետազոտվել են հավատարմագրված լաբորատորիայում (նշել լաբորատորիայի անվանումը, հետազոտման ամսաթիվն ու մեթոդը)՝ լեպտոսպիրոզ, բրուցելյոզ հիվանդությունների առկայության մասով՝ բացասական արդյունքներով (եթե դրանք կանխարգելման նպատակով չեն պատվաստվել կամ մշակվել դիհիդրոստրեպտոմիցինով կամ արտահանող երկրում գրանցված՝ համարժեք արդյունք տվող այլ նյութով), ։

4.4. Սերմնահեղուկի դոնոր արու շները սերմնահեղուկը վերցնելուց առնվազն 14 օր առաջ չեն օգտագործվել բնական սերմնավորման համար և գտնվել են դրա հնարավորությունը բացառող պայմաններում:

4.5. Սերմնահեղուկի դոնոր արու շները ոչ ուշ, քան սերմնահեղուկը վերցնելուց 10 օր առաջ մշակվել են հակաճիճվային պատրաստուկներով։

4.6. Սերմնահեղուկի դոնոր արու շները սերմնահեղուկը վերցնելուց առաջ ենթարկվել են կլինիկական զննման՝ ջերմաչափմամբ։

4.7. Սերմնահեղուկը չի պարունակում ախտածին և թունածին միկրոօրգանիզմներ։

4.8. Սերմնահեղուկը վերցվել, պահվել և փոխադրվում է ՄԱԲ-ի ցամաքային կենդանիների առողջության կանոնագրքի ցուցումներին համապատասխան:

 
Վայրը_________________
 
Ամսաթիվը_________________________
 
Կնիքը
 
Պետական/պաշտոնական անասնաբույժի ստորագրությունը________________
 
 
Ա.Ա.Հ.-ն և պաշտոնը__________________________________________________
 


Ծանոթագրություններ.

 
1. Ստորագրությունը և կնիքը պետք է գույնով տարբերվեն ձևաթղթից:
   


2. Անասնաբուժական սերտիֆիկատը ձևակերպվում է ռուսերենով, ինչպես նաև արտահանող երկրի լեզվով և (կամ) անգլերենով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան