Գլխավոր տեղեկություն
Համար
N 300-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 300-Ա

 

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 18,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արսեն Բարսեղյանի համար բնակելի տան կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

 

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 300-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐՍԵՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Ժամանակավոր տնակում ապրող Արսեն Մերուժանի Բարսեղյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա):

4.

Ծրագիրը կատարողը

«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312):

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան բնակավայր, 18-րդ փողոց 38 տնակ, բնակարանաշինության բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

18,600,000 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Արսեն Մերուժանի Բարսեղյան, Արարատի մարզ, Ղուկասավան, 18-րդ փողոց, 38 տնակ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի ապրիլի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 30-ը:

2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը:

3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում, շինարարական աշխատանքների իրականացում՝ 11,400,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մայիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը:

10.

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Բնակելի տան կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում՝ 400,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում).

2. Բնակելի տան հավաքովի երկաթյա կառուցվածքների ձեռքբերում և ներմուծում՝ 6,800,000 դրամ.

3. Շինարարական նյութերի և գործիքների ձեռքբերում և ներմուծում՝ 7,500,000 դրամ.

4. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 3,900,000 դրամ (հարկային արտոնություններ չեն ակնկալվում):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

05.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ