Գլխավոր տեղեկություն
Համար
N 513-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

08 փետրվարի 2022 թ.

N 513-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 79-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածի 56-րդ կետով, 59-րդ կետի վերջին պարբերությամբ և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության առաջարկությունը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանին։

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի «Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 2-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ա որոշումը:

      

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. փետրվարի 8

Երևան

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան