Գլխավոր տեղեկություն
Համար
N 618
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.05.2002
Ստորագրման ամսաթիվ
23.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
23.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մայիսի 2002 թվականի N 618

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԽՄԲԻՆ ԵՐԵՎԱՆԻ N 54 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված «Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կարգավիճակի և գործունեության պայմանների մասին» պայմանագրում ամրագրված սկզբունքներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի N 54 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը` 1584.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, մեկհերթյա աշխատանքային ռեժիմով անհատույց և համատեղ օգտագործման իրավունքով հանձնել Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության Հայաստանի օպերատիվ խմբին` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող զինծառայողների երեխաների ուսուցումը մայրենի լեզվով կազմակերպելու համար` անհատույց օգտագործվելիք տարածքի ընթացիկ և N 54 միջնակարգ դպրոցի մարզադահլիճի, արհեստանոցի, ջեռուցման համակարգի վերանորոգումն իր միջոցների հաշվին կատարելու պայմանով:

(1-ին կետը փոփ. 23.12.21 N 2117-Ա)

2. Սահմանել, որ ուսումնական ծրագրերի իրականացման ընթացքում կարող են օգտագործվել N 54 միջնակարգ դպրոցի ենթակառուցվածքները:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել ռուսական կողմի հետ նշված մասնաշենքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը, նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ կարգավորել ստեղծվելիք դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը և սահմանել N 54 միջնակարգ դպրոցի ենթակառուցվածքներից օգտվելու կարգը և ժամանակացույցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 23-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.12.2021, N 2117-Ա 24.12.2021, N 618
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան