Գլխավոր տեղեկություն
Համար
N 1232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1232-Ա

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման հավելվածի 7-րդ կետին համապատասխան`

Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

01.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1232-Ա որոշման

       

ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

     

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատաuխանատու պետական կառավարման մարմնի անվանումները

Ներկայացնելու ժամկետը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների նշանակում

Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)

Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)

Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 1-ին տասնօրյակ

 

2.

Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի թիկունքային գույքի ձեռքբերման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ

գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման հայտի նախագծի և առաջարկությունների ներկայացում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե

Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)

Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)

Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 2-րդ տասնօրյակ

 

3.

Հայտի և առաջարկության քննարկում ու ամփոփ հայտի ձևավորում

Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության)

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության)

Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում ընդգրկված և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող մարմիններ (ըստ անհրաժեշտության)

Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 1-ին տասնօրյակ

 

4.

Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների ամփոփ հայտի ներկայացում ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե

Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակ

 

5.

Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական

աշխատանքների ամփոփ հայտի վերաբերյալ եզրակացության ներկայացում

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից

ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ

Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր

ամսվա 1-ին տասնօրյակ

 

6.

Սպառազինության և ռազմական

տեխնիկայի, ռազմատեխնիկական

միջոցների և ունեցվածքի թիկունքային

գույքի ձեռքբերման, ինչպես նաև

աշխատանքների (նորոգման, հատուկ

գիտահետազոտական և

փորձակոնստրուկտորական, օգտա-

հանման և այլ) ամփոփ հայտի

ներկայացում Հայաստանի

Հանրապետության ռազմարդյունա-

բերական հանձնաժողովի անդամներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերու-

թյան նախարարության ռազմարդյունա-

բերության կոմիտե

Յուրաքանչյուր

տարվա

սեպտեմբեր

ամսվա 2-րդ

տասնօրյակ

 

7.

Հայաստանի Հանրապետության

ռազմարդյունաբերական հանձնաժողովի

նիստում պետական պատվերի հիմնական

ցուցանիշների, ինչպես նաև ռազմական

կարիքների համար պետական պատվերի

ծավալների և անվանացանկի քննարկում և

առաջարկությունների ուղարկում

պետական պատվիրատուներին`

հերթական ֆինանսական տարվա և

պլանային ժամանակահատվածի

պետական բյուջեի նախագծում ընդգրկելու

համար և Հայաստանի Հանրապետության

բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարության

ռազմարդյունաբերության կոմիտե`

ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարության

ռազմարդյունաբերության կոմիտե, որպես

Հայաստանի Հանրապետության

ռազմարդյունաբերական հանձնաժողովի

քարտուղարություն

Յուրաքանչյուր

տարվա

սեպտեմբեր

ամսվա 3-րդ

տասնօրյակ

 

8.

Ռազմական կարիքների համար պետական

պատվերի նախագծի մշակում և

ներկայացում Հայաստանի

Հանրապետության կառավարության

հաստատմանը

Հայաստանի Հանրապետության բարձր

տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

Յուրաքանչյուր

տարվա

պետական

բյուջեի

հաստատումից

հետո 10-օրյա

ժամկետում

 

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

      

01.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան