Գլխավոր տեղեկություն
Համար
N 593-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 24.05.2019
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մայիսի 2019 թվականի N 593-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Խ-112-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 22

Երևան

    

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-112-18.04.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը՝

 «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված է, որ պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Հետևաբար, հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձը 18 տարին լրանալուց հետո երրորդ, երկրորդ և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, սովորում է տվյալ հաստատության անվճար համակարգում, ուստի գործող օրենքն արդեն իսկ մասամբ ապահովում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար սովորելու իրավունքը։

Երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չեն սովորում այն դեպքերում, երբ հաշմանդամ երեխա կարգավիճակով չեն ընդունվել տվյալ հաստատություն կամ հաշմանդամության երրորդ խումբ են ձեռք բերել ուսումնառության ժամանակահատվածում, չնայած որ նշված դեպքերում ուսումնական հաստատություններում գործում են այլ զեղչային կարգավորումներ։

 Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները և միջազգային լավագույն փորձը, հաշմանդամության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման հիմքում դրվել է հաշմանդամության սոցիալական մոդելը, որն ուղղված է հավասար պայմանների (մատչելի միջավայր, խելամիտ հարմարեցումներ և այլն) ստեղծման և հավասար հնարավորությունների ապահովման միջոցով հասնել բոլոր քաղաքացիների լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ուստի առանց մատչելի միջավայրի և խելամիտ հարմարեցումների առկայության, ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորելու արտոնությունը չի կարող ապահովել հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք կրթություն ստանալու իրավունքը։

Միաժամանակ, պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորելու արտոնությունը նպատակահարմար է տրամադրել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների ուսումնառության տարիքում գտնվող անդամներին, չկապելով հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։ Ուսանողների ֆինանսավորման հասցեականությունը, նպատակայնությունը և բազմազանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել ուսանողների ֆինանսական աջակցության նոր մեխանիզմներ, որոնց հիմքում կդրվեն հետևյալ սկզբունքները՝

1) առաջադիմության հիման վրա կրթաթոշակային ծրագիր.

2) կարիքավորության հիման վրա կրթաթոշակային ծրագիր.

3) գերակա, առաջնային մասնագիտությունների գծով կրթաթոշակային ծրագիր.

4) սոցիալական խոցելի խմբերի (այդ թվում` նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ուսանողների) համար նախատեսված կրթաթոշակային ծրագիր:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի ընդունումն այս պահին համարում է վաղաժամ և ոչ նպատակահարմար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան