01.10.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2020 թվականի N 1621-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-11-րդ կետերով.
10. |
4819200000 |
Ստվարաթղթե տուփեր, արկղեր, տուփեր, պարկեր, թղթե տոպրակներ և փաթեթավորման այլ տարաներ՝ թղթից, ստվարաթղթից, թաղանթանյութի բամբակից կամ թաղանթանյութի մանրաթելերից պատրաստված քաթանից. քարտարկղեր, նամակարկղեր և նույնանման արտադրատեսակներ՝ թղթից կամ ստվարաթղթից, որոնք օգտագործվում են հիմնարկներում, խանութներում կամ նույնանման նպատակներով. – ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր և տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
Սիգարետի Ստվարաթղթե տուփեր՝ կտրատված համապատաս խան չափի, թերթերով |
կգ |
1830000 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
4045532000 |
11. |
4810921000 |
Թուղթ և ստվարաթուղթ՝ մեկ կամ զույգ կողմերից կաոլինով (չինական կավով) կամ այլ անօրգանական նյութերով պատված, կապակցող նյութերի օգտագործմամբ կամ առանց կապակցող նյութերի և առանց որևէ այլ պատվածքի, ներկած կամ չներկած, զարդարված կամ չզարդարված մակերեսով, տպված կամ չտպված, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ |
Սիգարետի տուփի ներդիր, որը տուփի տեսքը ամբողջականացնելու համար սոսնձվում է ստվարաթղթե տուփին, գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) թերթերով |
կգ |
320000 |
ԵՄ երկրներ, Հարավային Կորեա, Չինաստան |
839040000 |
|
|
քառակուսի) թերթերով. – գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող թուղթ և ստվարաթուղթ մեխանիկական կամ քիմիկա-մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելի ընդհանուր զանգվածի 10%-ից ոչ ավելի այդպիսի մանրաթելերի պարունակությամբ. – – բազմաշերտ. – – բոլոր սպիտակեցրած շերտերով |
|
|
|
|
|
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «56 171 183 253» թիվը փոխարինել «61 055 755 253» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |