ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 385-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԵՎ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ «ՀՁ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 19,740,920 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայորդյաց տների կենտրոնական գրասենյակների «ՀՁ-ձեռնարկություն» հավելվածի սպասարկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հուլիսի 2-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 14-ի N 385-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակների «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկում
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակներում տեղադրված «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Եկեղեցական առաքելություն: |
6. |
Ծրագրի բյուջեն |
19.740.320 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
02 հուլիս, 2018 թ.- 30 հունիս, 2022 թ.: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակում տեղադրված «ՀՁ-ձեռնարկություն» հավելվածի սպասարկում: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայորդյաց Տների կենտրոնական գրասենյակներում տեղադրված «ՀՁ- ձեռնարկություն» հավելվածի սպասարկում: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |