ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
28 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 142-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով վերացնել կանոնակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները,
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը և
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ֆոնդի եկամուտները և ծախսերը հաշվառվում են հաշվեգրման սկզբունքով, բացառությամբ ֆոնդի օտարերկրյա պահառուի մոտ հաշվառվող դրամական միջոցների և արժեթղթերի փոխանցման և վերջնահաշվարկի հետ կապված միջնորդավճարների և այլ վճարների, որոնք ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում ներառվում են ֆոնդի պահառուից ստացած համապատասխան հիմնավորող հաշվարկային փաստաթղթի ստացման ամսաթվով։»:
2) Կանոնակարգը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.
«8.1․ Եթե ֆոնդն ունի տարբեր դասերի փայեր, ապա յուրաքանչյուր դասի փայի հաշվարկային արժեքի հաշվարկն իրականացվում է առանձին՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի տվյալ դասին բաժին ընկնող մասի հիման վրա: Ընդ որում, տվյալ դասին բաժին ընկնող զուտ ակտիվների արժեքի հաշվարկն իրականացվում է տվյալ դասին բաժին ընկնող ֆոնդի ակտիվների և պարտավորությունների հիման վրա:»:
3) Կանոնակարգի 38-րդ կետում «հաշվեգրման սկզբունքով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված դեպքի» բառերը:
4) Կանոնակարգի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում սխալ բացահայտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այն ուղղել՝ բացառելով սխալի առկայությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հետագա հաշվարկում: Էական սխալի դեպքում փայի ուղղված հաշվարկային արժեքին կից պետք է ներկայացվեն ուղղման վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ` |
Մ. Գալստյան |
2020 թ. սեպտեմբերի 1 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: