ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2019 թվականի N 1492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնելու և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու մասին» N 1738-Ա որոշման կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով.
2) որոշման 1-ին կետում «2104.2 քառ. մետր շինությունը (սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ N24112017-01-0204)» բառերը փոխարինել «2175.7 քառ. մետր շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը՝ N18062019-01-0237)» բառերով և հավելվածում «2104.2» թիվը՝ «2175.7» թվով.
3) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝» բառերը փոխարինել «Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝» բառերով.
4) որոշման 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գույքն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։
5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին»։
2. Սահմանել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3/3 հասցեում գտնվող շենքերի և շինությունների սպասարկման ծառայությունները մատուցվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գումարների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. նոյեմբերի 1 Երևան |