ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2020 թվականի N 726-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 582-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի արդյունավետ իրականացման և այդ գործընթացում շահագրգիռ պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 582-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 18-ի N 726-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պապիկյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ) | |
Ա. Բալյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ | |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Ա. Սողոմոնյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ն. Ավետյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ | |
Ա. Հովսեփյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտա-տեխնիկական վարչության գիտատեխնիկական քաղաքա-կանության բաժնի պետ | |
Գ. Մուսաելյան |
- Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության ծրագրերի ավագ պատասխանատու (համաձայնությամբ) (դիտորդ) | |
Հ. Գալստյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար) (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |