ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2020 թվականի N 847-Ա
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 897-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» N 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 897-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Լ. Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «Լ. Քոչարյան - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար» բառերով.
2) «Հ. Պոդոսյան» բառերը փոխարինել «Ե. Էլիբեկյան» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 27 Երևան |