ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 206 |
քաղ. Մոսկվա |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Մաքսային միության հանձնաժողովի եվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 1-ին և 15-րդ ենթակետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 311 որոշմամբ հաստատված՝ «Ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման կարգի և այդ ապրանքները որպես մաքսային հսկողության տակ չգտնվող ապրանքներ ճանաչելու փաստի արտացոլման մասին» հրահանգի 22-րդ կետի 4-րդ ենթակետում «VI բաժնով» բառերը փոխարինել «74-րդ կետով» բառերով, «իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության» բառերը փոխարինել «պետական հսկողության» բառերով։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 22-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների և կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջների, Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետերի դասակարգման և Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանի անցակետի անձնագրի ձևի մասին» թիվ 688 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել՝
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի «Մաքսային միության անդամ պետությունների արտաքին սահմանի անցակետերում Մաքսային միության անդամ պետությունների քաղաքացիների համար առանձին ուղիների սարքավորման մասին» թիվ 449 որոշումը.
Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող փոփոխությունների (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 103 որոշման հավելված) 2-րդ կետի «գ» և «ե» ենթակետերը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի «Բույսերի կարանտինի համար նախատեսված կետերի (բուսասանիտարական հսկիչ կետերի) նյութատեխնիկական հագեցվածությանն ու սարքավորվածությանը ներկայացվող պահանջները հաստատելու և Մաքսային միության արտաքին սահմանի անցակետերում իրականացվող սահմանային, մաքսային, սանիտարակարանտինային, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական և տրանսպորտային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, շինությունների և կառույցների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող միասնական տիպային պահանջներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 92 որոշման 2-րդ կետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
