ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2020 թվականի N 802-Ա
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
1. Հաստատել «Տիեզերական գործունեության մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. հուլիսի 15-ի N 802-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Oրենսդրական ակտի ուժի մեջ մտնելու առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման ժամկետը |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական հիմքը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը |
1. |
«Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման, մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ |
2. |
«Տիեզերական տեխնիկայի և օբյեկտ-ների գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ |
3. |
«Տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ |
4. |
«Շահագործումից հանված պետա կան սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ |
5. |
«Տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ |
6. |
«Տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ |
7. |
«Տիեզերական գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մաս |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թվականի հուլիսի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետ |
9. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
2020 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ |
«Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |