Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի, 2020 թվական N 149-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Լույսաս» ՍՊԸ, ք.Երևան, Դավիթ Անհաղթ 13/2 (ՀՎՀՀ 00000051).
2) Ա/Ձ «Ալվարդ Մաթևոսյան», ք.Երևան, Սարկավագի 44 (ՀՎՀՀ 80881813).
3) Ա/Ձ «Լուիզա Սարգսյան», ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15 (ՀՎՀՀ 20153834).
4) Ա/Ձ «Սամվել Համբարձումյան», ք.Երևան, Սարկավագի 131-8 (ՀՎՀՀ 24206057).
5) Ա/Ձ «Մերի Սաֆարյան», ք.Երևան, Ռուբինյանց 41/1 (ՀՎՀՀ 23217708):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 23-ին: