Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի, 2020 թվական N 54
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևայալ բովանդակությամբ.
«3. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 2-ի Աղյուսակ 1-ով չարգելված, ինչպես նաև հավելված N 2-ի 2-րդ և 2.1-րդ կետերով սահմանված դեպքերում տնտեսական գործունեության տեսակներով թույլատրվում է զբաղվել սույն որոշման հավելված N 2-ի Աղյուսակ 1-ով նախատեսված հավելյալ կանոնների և N 3-ով սահմանված՝ «Կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (CՕVID-19) տարածումը կանխելուն ուղղված կանոնների» պահպանման պայմանով:»:
2. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) «Ծանոթագրություններ» բաժինը լրացնել նոր ենթակետով հետևյալ բովանդակությամբ. «Աղյուսակ 1-ի 5-րդ՝ «Կանոններ» սյունակում «Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով» արտահայտությունը վերաբերելի է արգելված տնտեսական գործունեության տեսակներին»:
2) Աղյուսակ 1-ի 5-րդ՝ «Կանոններ» սյունակի համապատասխան վանդակներում «Հավելյալ կանոնների» «-Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք» արտահայտությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «-Աշխատանքի և ընդմիջման ժամերին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք»:
3) «(A) Մշակող արդյունաբերություն» հատվածում 14.3 կետը շարադրել հետևյալ կերպ.
14.3 |
Տրիկոտաժե արտադրատեսակների արտադրություն |
X |
Դիմում-հայտի հիման վրա |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3
Հավելյալ կանոններ՝
- Աշխատակիցների տեղաշարժի կազմակերպում գործատուի կողմից - Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
4) «(A) Մշակող արդյունաբերություն» հատվածում 16.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
16.2 |
Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն |
X |
16.29.9 - Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրա-տեսակների արտադրություն |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3
Հավելյալ կանոններ՝
- Աշխատակիցների տեղաշարժի կազմակերպում գործատուի կողմից - Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
5) «(A) Մշակող արդյունաբերություն» հատվածում 25.9 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
25.9 |
Այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրություն |
X |
25.92 - Թեթև մետաղներից փաթեթանյու-թերի արտադրություն |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3
Հավելյալ կանոններ՝
- Աշխատակիցների տեղաշարժի կազմակերպում գործատուի կողմից - Աշխատանքի ժամին կազմակերպության վարչական տարածքից աշխատակիցների ելքի արգելք |
6) «(G) Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» հատածում 46.4 և 46.5 կետերին վերաբերող 5-րդ սյունակը լրացնել «Հնարավոր է հեռավար/առցանց/առաքման միջոցով» արտահայտությամբ:
7) «(G) Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» հատածում 47.1 կետը շարադրել հետևյալ կերպ.
47.1 |
Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում |
V |
Չկան |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
8) «(G) Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» հատածում 47.6 կետը շարադրել հետևյալ կերպ.
47.6 |
Մշակութային և հանգստի համար ապրանքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում |
X |
47.62 - Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում՝ միայն թերթերի մասով |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
9) «(G) Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում» հատածում 47.7 կետում 4-րդ սյունակը լրացնել 47.78.8 և 47.78.9 կետերով հետևյալ բովանդակությամբ.
47.78.8 - Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
47.78.9 - Այլ ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, չներառված ուրիշ խմբավորումներում՝ միայն գյուղատնտեսական նշանակության գործիքների և սարքավորանքի մասով |
10) «(J) Տեղեկատվություն, կապ» հատվածում 62.0, 63.1 և 63.9 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
62.0 |
Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում |
X |
Չկան |
Հնարավոր է հեռավար / առցանց / առաքման միջոցով |
63.1 |
Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբպորտալների հետ կապված գործողություններ |
X |
Չկան | |
63.9 |
Տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն |
V |
Չկան |
Պարետի՝ 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 3 |
11) «(N) Վարչարարական և օժանդակ գործունեություն» հատածում 77.3 կետում 4-րդ սյունակը լրացնել 77.31 և 77.35 կետերով հետևյալ բովանդակությամբ.
77.31 - Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ 77.35 - Օդային տրանսպորտային միջոցների և սարքավորանքի վարձույթ և լիզինգ |
12) «(S) Սպասարկման այլ ծառայություններ» հատածում 94.9 կետում 4-րդ սյունակը լրացնել 94.9 կետով հետևյալ բովանդակությամբ.
94.92 - Քաղաքական կազմակերպությունների գործունեություն |
3. Հավելված N 3-ում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի կազմակերպումը» բաժնի 1-ին կետը.
2) «-Որո՞նք են ախտանշանները» բաժինը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:»
3) «- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
2) 65 և բարձր տարիքի անձինք,
3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
4) շաքարային դիաբետ ունեցող անձինք,
5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ:»:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 23-ին: