ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2019 թվականի N 1356-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1315-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» N 1315-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը «Զարեհ Սինանյանինը» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Բրբանք-Նյու Յորք ճանապարհածախսը)» բառերով.
2) N 1 հավելվածը «Տ. Խաչատրյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերից հետո լրացնել «(21.09.2019 թ.-25.09.2019 թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. սեպտեմբերի 24 Երևան |