ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2020 թվականի N 327-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 882,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Էկոֆորմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07618752) 2020 թվականի մայիսի 11-ին կնքված N ԱԲՍ-ԿՎ-08/20/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 882,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հունիսի 12 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հունիսի 12-ի N 327-Ա որոշման |
«ՁԵՌՔԻ ՀԱԿԱՄԱՆՐԷԱԿԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման նպատակով նախատեսվում է ձեռք բերել 525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ՝ 0,95 լ. տարողությամբ, պոմպով, պիտակի վրա «Միայն ՊԲ կարիքների համար» նշումով, որը անհատույց տրամադրվելու է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայաստան համահայկական հիմնադրամ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հանգանակված միջոցներ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ առողջապահություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 882,600 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարություն |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2020 թ. մայիսի 22-ից մինչև 2020 թ. հուլիսի 05-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է ծրագրի իրականացման ժամկետում գնել 525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութ: Արժեքը՝ 882,600 դրամ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
525 հատ ձեռքի հակամանրէական ախտահանիչ նյութերի ձեռքբերում՝ 882,600 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |