ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 36-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող «ՅՈՒՄԶ 6 Լ» մակնիշի, 8806 AX պ/հ տրակտորը՝ տեխանձնագրի համար Բ008105, թողարկման տարեթիվը 1985, մեկնարկային գինը՝ 500.0 հազ. դրամ։
2. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով։
3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.
3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով։
3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արտուշ Աբելյան | |||
2. |
Արթուր Դավթյան | |||
3. |
Կամո Երիցյան | |||
4. |
Արմեն Կարապետյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|