Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.01.09-2023.01.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2023 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման հավելվածում՝

ա. 2-րդ կետում «և հետիոտների» բառերը փոխարինել «և (կամ) հետիոտների» բառերով,

բ. 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները․

ճանապարհի երթևեկության ինտենսիվություն` ավտոմոբիլային ճանապարհի ընդլայնական կտրվածքով միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) անցնող ավտոմոբիլների քանակը.

ճանապարհային երթևեկության մշտադիտարկում՝ ճանապարհային երթևեկության հիմնական ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, մշակումը, կուտակումը և վերլուծությունը.

ճանապարհի թողունակություն` ճանապարհի կտրվածքով միավոր ժամանակահատվածում անցնող ավտոմոբիլների առավելագույն քանակը.

համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմա՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում համայնքի մեկ կամ մեկից ավելի բնակավայրերի ճանապարհային երթևեկության կազմակերպման լուծումների հիման վրա կազմված և հաստատված փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է տեխնիկատնտեսական պահանջներին համապատասխանող միջոցառումների ամբողջականություն՝ փոխհամաձայնեցված ճանապարհը տնօրինողի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, ընթացիկ (միջին) նորոգման, պահպանման ու շահագործման) ծրագրերի, համայնքի հեռանկարային զարգացման ծրագրերի, գլխավոր հատակագծի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կամ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների հետ։»,

գ. 2-րդ գլխի վերնագրում «ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» բառերով,

դ․ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական խնդիրներն ու սկզբունքներն են՝

1) ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնել՝ պահպանելով քաղաքացիների, հանրության և պետության շահերը.

2) ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների նախագծման, կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, ընթացիկ (միջին) նորոգման, կահավորման, շահագործման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության անվտանգության պահանջների ապահովումը.

3) անբավարար ճանապարհային պայմանների (ճանապարհի երկրաչափական տարրերի, տեխնիկական վիճակի, այդ թվում` սարքավորումների ու կահավորանքի) պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը, դրանց առաջացման պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

4) ընդհանուր օգտագործման տրանսպորտի զարգացման գերակայությունը.

5) հետիոտների և հեծանվորդների երթևեկության համար պայմանների ստեղծումը.

6) ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ միջոցառումների մասին տեղեկատվության հավաստիությունն ու արդիականությունը.

7) բնապահպանական անվտանգության ապահովումը:»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ինից 5.3-րդ կետերով՝

«5.1. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացվում է՝

1) տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխան տեղակայված՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման համապատասխան տեխնիկական միջոցներով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոններով.

3) ճանապարհային ոլորտում պետական քաղաքականության մշակման գործառույթներ իրականացնող մարմնի կողմից սահմանված ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ աշխատանքների դասակարգմանը համապատասխան։

5.2. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ուղղությամբ միջոցառումների մշակումն իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման վերաբերյալ Հայաստանի Հանրապետութան օրենսդրությանը համապատախան մշակված և հաստատված նորմատիվ իրավական ակտերի պահանջներով։

5.3. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղակայումը, փոխարինումը, ապամոնտաժումն ու պահպանումն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից:»,

զ. 3-րդ գլխի վերնագիրը «ՆԱԽԱԳԾԵՐԻ» բառից հետո լրացնել «ՄՇԱԿՈՒՄԸ,» բառով,

է. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Նախագծերը և սխեմաները պետք է մշակվեն երթևեկության կազմակերպման կոնվենցիաների, կանոնակարգերի, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան՝

1) «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին», «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականին Վիեննայում ընդունված կոնվենցիաներ.

2) ԵԱՏՄ Մաքսային միության «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությունը» ՄՄ ՏԿ 014/2011 Տեխնիկական կանոնակարգ.

3) «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ և ոլորտին առնչվող այլ իրավական ակտեր.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշում.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 392-Ն որոշում.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1651-Ն որոշում.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշում.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշում.

9) ՍՆիՊ 2.05.03-84 «Կամուրջներ և խողովակներ».

10) ՀՀՇՆ IV-11.05.04-97 «Թունելներ երկաթուղային և ավտոճանապարհային».

11) ՀՀՇՆ32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր.

12) ՀՀՇՆ IV-11.03-03-02 «Ավտոկայանատեղեր».

13) ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում».

14) ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում».

15) ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից».

16) ԳՕՍՏ 26804-2012 «Արգելապատի տեսակի մետաղական ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պայմաններ».

17) ԳՕՍՏ 30413-96 «Ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ծածկույթի հետ ավտոմոբիլի դողի կառչման գործակցի որոշման մեթոդ».

18) ԳՕՍՏ 32758-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր տեխնիկական միջոցներ. Տեխնիկական պահանջներ և կիրառման կանոններ».

19) ԳՕՍՏ 32759-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային կարճասյուներ. Տեխնիկական պահանջներ».

20) ԳՕՍՏ 32830-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նյութեր ճանապարհային գծանշման համար. Տեխնիկական պահանջներ».

21) ԳՕՍՏ 32836-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների հետազոտություններ. Ընդհանուր պահանջներ».

22) ԳՕՍՏ 32838-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հակակուրացնող էկրաններ. Տեխնիկական պահանջներ».

23) ԳՕՍՏ 32843-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ազդանշանային սյունիկներ. Տեխնիկական պահանջներ».

24) ԳՕՍՏ 32846-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման տարրեր. Դասակարգում».

25) ԳՕՍՏ 32865-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Փոփոխական տեղեկատվության ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ».

26) ԳՕՍՏ 32866-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսաանդրադարձիչներ. Տեխնիկական պահանջներ».

27) ԳՕՍՏ 32871-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրթող ճանապարհային խողովակներ. Տեխնիկական պահանջներ».

28) ԳՕՍՏ 32944-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հետիոտնային անցումներ. Դասակարգում. Ընդհանուր պահանջներ».

29) ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ».

30) ԳՕՍՏ 32948-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշանների հենասյուներ. Տեխնիկական պահանջներ».

31) ԳՕՍՏ 32953-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշագծում. Տեխնիկական պահանջներ».

32) ԳՕՍՏ 32955-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ջրահեռացման ճանապարհային վաքեր. Տեխնիկական պահանջներ».

33) ԳՕՍՏ 32959-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Մոտեցման եզրաչափքեր».

34) ԳՕՍՏ 32960-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Նորմատիվային բեռնվածքներ, բեռնվածության հաշվարկային սխեմաներ».

35) ԳՕՍՏ 32964-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Հավաքովի արհեստական անհարթություններ. Տեխնիկական պահանջներ. Հսկողության մեթոդներ».

36) ԳՕՍՏ 33025-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Աղմուկով գոտիներ. Տեխնիկական պայմաններ».

37) ԳՕՍՏ 33062-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային և ճանապարհամերձ օբյեկտների տեղաբաշխման պահանջները».

38) ԳՕՍՏ 33100-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ».

39) ԳՕՍՏ 33127-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Դասակարգում».

40) ԳՕՍՏ 33128-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային ցանկապատներ. Տեխնիկական պահանջներ».

41) ԳՕՍՏ 33144-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային հայելիներ. Տեխնիկական պահանջներ».

42) ԳՕՍՏ 33149-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Բարդ պայմաններում ավտոմոբիլային ճանապարհների նախագծման կանոններ».

43) ԳՕՍՏ 33151-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կահավորման սարրեր. Տեխնիկական պահանջներ. Կիրառման պայմաններ».

44) ԳՕՍՏ 33178-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Կամուրջների դասակարգում».

45) ԳՕՍՏ 33180-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ամառային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ».

46) ԳՕՍՏ 33181-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ձմեռային պահպանման մակարդակին վերաբերող պահանջներ».

47) ԳՕՍՏ 33383-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Պարամետրերի որոշման մեթոդներ».

48) ԳՕՍՏ 33384-2015 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Կամրջային կառույցների նախագծում. Ընդհանուր պահանջներ».

49) ԳՕՍՏ 33385-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեխնիկական պահանջներ».

50) ԳՕՍՏ 33475-2015 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Երկրաչափական տարրեր. Տեխնիկական պահանջներ».

51) ԳՕՍՏ 3634-99 «Դիտահորերի և հեղեղատար հորերի անձրևընդունիչների մտոց. Տեխնիկական պայմաններ».

52) ԳՕՍՏ Ռ 50597-2017 «Ավտոմոբիլային ճանապարհներ և փողոցներ. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմաններում շահագործման վիճակի նկատմամբ թույլատրելի պահանջներ».

53) ԳՕՍՏ Ռ 50971-2011 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսաանդրադարձիչներ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Կիրառման կանոններ».

54) ԳՕՍՏ Ռ 51256-2018 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային գծանշում. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ».

55) ԳՕՍՏ Ռ 52282-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային լուսացույցներ. Տեսակներ և հիմնական պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Փորձարկման մեթոդներ».

56) ԳՕՍՏ Ռ 52289-2019 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ ճանապարհների գծանշման ճանապարհային լուսացույցների, ճանապարհային ցանկապատների և ուղղորդ սարքվածքների կիրառման կանոններ».

57) ԳՕՍՏ Ռ 52290-2004 «Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ. Ճանապարհային նշաններ. Ընդհանուր տեխնիկական պահանջներ».

58) ԳՕՍՏ 33151-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Տեղակայման տարրեր․ Տեխնիկական պահանջներ․ Կիրառման կանոններ»․

59) ԳՕՍՏ 32945-2014 «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ. Ճանապարհային նշաններ. Տեխնիկական պահանջներ»․

60) ԳՕՍՏ 33025-2014 «Ավտոմոբիլային ճանապարհներ ընդհանուր կիրառության. Աղմուկային գծեր. Տեխնիկական պայմաններ»,

ը. 12-րդ կետի «ը» ենթակետում «տրոլեյբուսների և տրամվայների» բառերը փոխարինել «վերգետնյա էլեկտրատրանսպորտի» բառերով,

թ. 21-րդ կետում՝

1) «ե» ենթակետում «տարատեղումը» բառը փոխարինել «տարաբաշխումը» բառով.

2) երկրորդ պարբերությունում «տարատեղությունները» բառը փոխարինել «տարաբաշխումները» բառով,

ժ. 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Սույն կետի պահանջները չեն տարածվում սույն կարգի 24-րդ կետի 4-րդ պարբերության վրա։»,

ժա. 24-րդ կետը 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ճանապարհային երթևեկության անվտանգությունը բարելավելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհների առանձին տեղամասերում ճանապարհային նշանների տեղադրումն իրականացվում է գծապատկերի հիման վրա՝ սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի սեփականատիրոջ թույլտվությամբ՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ։»,

ժբ. 33-րդ կետի 5-րդ ենթակետում «հասարակական» բառը փոխարինել «երթուղային» բառով,

ժգ. 49-րդ կետը «նշված» բառից հետո լրացնել «ճանապարհային» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան