Գլխավոր տեղեկություն
Համար
N 1558-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1558-Ա

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի`

1. Հաuտատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 6-ի ՀO-505-Ն oրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1558-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանuական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Մարտական խնդիրների իրականացման,

պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող

պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և

շարքային կազմերի զինծառայողներին

հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության

նախարարություն

2023 թվականի

հունվարի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ

ֆինանսական

միջոցներ չեն

պահանջվում:

«Զինվորական ծառայության

և զինծառայողի

կարգավիճակի մասին»

օրենքում փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն oրենքի 4-րդ հոդվածով խմբագրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մաս

2.

«Մարտական խնդիրների իրականացման,

պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող

պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և

շարքային կազմերի զինծառայողներին

ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պաշտպանության

նախարարություն

 

2023 թվականի

հունվարի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ

ֆինանսական

միջոցներ չեն

պահանջվում:

«Զինվորական ծառայության

և զինծառայողի

կարգավիճակի մասին»

օրենքում փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» 2022 թվականի

դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն

oրենքի 5-րդ հոդվածով

լրացված

«Զինվորական ծառայության և զինծառայողի

կարգավիճակի մասին»

օրենքի 61-րդ հոդվածի

18.1-ին մաս,

«Պետական պաշտոններ և

պետական ծառայության

պաշտոններ զբաղեցնող

անձանց վարձատրության

մասին» օրենքում լրացումներ

կատարելու մասին» 2022

թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-505-Ն oրենքի 3-րդ հոդվածով լրացված

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի

5.1-ին մաս

3.

«Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակի հիման վրա համապատասխան գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2023 թվականի փետրվարի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն oրենքի 4-րդ հոդվածով խմբագրված

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 47-րդ

հոդվածի 1-ին մաս

4.

«Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և

շարքային կազմերի զինծառայողներին

hավելավճարի հաշվարկման կարգը և

հաշվարկված հավելավճարի վճարումը

դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին»

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի

նախագիծը ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը ներկայացնելը

ՀՀ պաշտպանության նախարարություն

2023 թվականի փետրվարի

3-րդ տասնօրյակ

Լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու

մասին» 2022 թվականի

դեկտեմբերի 7-ի

ՀO-506-Ն oրենքի

5-րդ հոդվածով լրացված

«Զինվորական ծառայության

և զինծառայողի

կարգավիճակի մասին»

օրենքի 61-րդ հոդվածի

18.1-ին մաս

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

30.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան