ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 123-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,950,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 02.07.21 N 543-Ա)
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 123-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«Համագումարների կենտրոնի կառուցում»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկ հարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քմ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում՝ համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամը արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ, և անկասկած՝ համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միաժամանակ մինչև 200 մարդու՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնելու միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարապետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամն արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով՝ օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն Օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA.) և դոկտոր Գարօ Հ. Արմեն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0010, Մելիք Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02569972)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբետ համայնք համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,950,000,000 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Դեբետ համայնքը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բեռների ներմուծում 250,000,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես՝ ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողեր, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ 2․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ տարածքում ձեռք բերել ջեռուցման կաթսա, խողովակներ, մալուխներ, լույսեր, լուսատուներ, խոհանոցային կահույք և սարքավորումներ և կահույք 229,500,000 ՀՀ դրամի։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։ 3․ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռք բերման համար՝ 1,470,500,000 ՀՀ դրամի շրջանակներում, մասնավորապես՝ կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Համագումարների կենտրոնի կառուցում՝ ընդամենը 1,950,000,000 ՀՀ դրամ 1) Համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման աշխատանքներ՝ 505,209,411 ՀՀ դրամ 2) Ջեռուցման, օդափոխության և օդորակման աշխատանքներ՝ 118,240,343 ՀՀ դրամ 3) Ջրամատակարարման համակարգի և կոյուղու համակարգերի շին. աշխատանքներ՝ 24,122,064 ՀՀ դրամ 4) Էլեկտրամատակարարման և լուսավորության համակարգերի ձեռքբերում, մոնտաժում և շին. աշխատանքներ՝ 87,885,879 ՀՀ դրամ 5) Ցածր լարման համակարգի մոնտաժում՝ 18,870,000 ՀՀ դրամ 6) Կոնստրուկտորական մասի աշխատանքներ՝ 308,937,957 ՀՀ դրամ 7) Ճարտարապետական նախագծում՝ 326,071,771 ՀՀ դրամ 8) Խոհանոցային պարագաների ձեռքբերում՝ 21,500,000 ՀՀ դրամ 9) Արտաքին բարեկարգման աշխատանքներ՝ 14,162,575 ՀՀ դրամ 10) Անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 25,000,000 ՀՀ դրամ 11) Կահույքի, երաժշտական համակարգի, անվտանգության համակարգերի, ֆոտովոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռք բերման, ներմուծման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 500,000,000 ՀՀ դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Լոռու մարզպետարանի և Դեբետի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 02.07.21 N 543-Ա, 17.01.23 N 35-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |