ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:
(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,
ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
|
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն, 26.01.17 N 42-Ն, 18.06.20 N 994-Ն, փոփ. 04.03.21 N 286-Ն, լրաց. 08.07.21 N 1103-Ն, 24.09.21 N 1547-Ն, խմբ. 21.07.22 N 1097-Ն, փոփ. 05.01.23 N 2-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝
1) խնամող սանիտար.
2) խոհանոցի բանվոր.
3) բաղնիքի և լվացքատան սանիտար.
4) բակի հավաքարար.
5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
7) բանվոր:
(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |