ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվար 2022 թվականի թիվ 4-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Սահմանել Ծաղկաձոր համայնքի տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի 2-ի:
3. Սահմանել 2022 թվականի ընթացքում Ծաղկաձոր համայնքի կողմից մատուցվող նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի:
4. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2014 թվականի մայիսի 31-ի «Ծաղկաձոր համայնքում անշարժ գույքի հասցեավորման վճար սահմանելու մասին» թիվ 33-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ-12 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՄԵԼՈՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
Համայնքի ղեկավար |
Ն. Հարությունյան |
Հավելված 1 Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 4-Ն որոշման |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/Հ |
ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ |
2022 թվականի դրույքաչափը (դրամ) |
1. |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` |
|
1) |
հիմնական շենքերի և շինությունների համար՝ |
|
ա. |
մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` |
30 000 |
2) |
Սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար` |
|
ա. |
200-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
60 000 |
բ. |
500-ից մինչև 1000 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
100 000 |
գ. |
1000-ից մինչև 3000 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
150 000 |
դ. |
3000 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
300 000 |
3) |
Ոչ հիմնական շենքերի և շինությունների համար՝ |
|
ա. |
մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
3 000 |
բ. |
20 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ |
5 000 |
2. |
Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով` |
|
1) |
չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ |
3 000 |
2) |
բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը՝ շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով, |
|
3) |
նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը․ |
|
3. |
համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝ |
15 000 |
4. |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200.000 |
4.1. |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200 000 |
4.2. |
համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
200 000 |
5. |
համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ |
60000 |
6. |
Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար յուրաքանչյուր տարվա համար՝ |
50.000 |
7. |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` |
|
1) |
ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝ |
|
ա) |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
6 000 3 000 |
բ) |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
12 000 |
գ) |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
20 000 |
դ) |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
25 000 |
ե) |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
45 000 |
զ) |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
100 000 75 000 |
2) |
օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` |
|
ա) |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
6 000 3 000 |
բ) |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
12 000 |
գ) |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
20 000 |
դ) |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
25 000 |
ե) |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
45 000 |
զ) |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ |
100 000 75 000 |
8. |
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար `յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝ |
350 |
9. |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին /սաունաներին/, խաղատներին ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ |
|
1) |
Համայնքի քաղաքային բնակավայրում՝ |
|
ա) |
առևտրի օբյեկտների համար` |
75 000 |
բ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` |
150 000 |
գ) |
բաղնիքների (սաունաների) համար` |
500 000 |
դ) |
խաղատների համար` |
1 500 000 |
ե) |
շահումով խաղերի համար` |
750 000 |
զ) |
վիճակախաղերի համար` |
225 000 |
2) |
Համայնքի գյուղական բնակավայրում՝ |
|
ա) |
առևտրի օբյեկտների համար` |
50 000 |
բ) |
հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` |
100 000 |
գ) |
բաղնիքների (սաունաների) համար` |
500 000 |
դ) |
խաղատների համար` |
1 000 000 |
ե) |
շահումով խաղերի համար` |
500 000 |
զ) |
վիճակախաղերի համար` |
150 000 |
10. |
համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար |
|
1) |
հիմնական շինությունների ներսում՝ |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
5 000 |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
10 000 |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
15 000 |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
20 000 |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
30 000 |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
50 000 |
2) |
ոչ հիմնական շինությունների ներսում` |
|
ա. |
մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
1 000 |
բ. |
26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
2 000 |
գ. |
50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
4 000 |
դ. |
100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
8 000 |
ե. |
200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
15 000 |
զ. |
500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ |
25 000 |
11. |
Համայնքի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` |
5 000 |
12. |
Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար տեղական տուրքը սահմանվում է՝ |
|
1) |
ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
2 000 |
2) |
թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` |
3 500 |
3) |
սոցիալական գովազդի համար՝ |
0 |
4) |
այլ արտաքին գովազդի համար` |
1 500 |
5) |
դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանվում է տեղական տուրք՝ տվյալ համայնքում օրենքով նախատեսված կարգով այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 տոկոսի չափով: |
|
6) |
եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 տոկոսի չափով. |
|
13. |
Ծաղկաձոր համայնքի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ |
100 000 |
14. |
Համայնքի վարչական տարածքում մարդատար տաքսու/ բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների/ ծառայություն իրականացնելու թույլտվության համար `օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` |
10 000 |
15. |
Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար` |
500 000 |
16. |
Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացույցային տարվա համար` |
|
1) |
3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
2 500 000 |
2) |
5հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
5 000 000 |
3) |
7հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար |
7 000 000 |
4) |
10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար |
10 000 000 |
17. |
Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացույցային տարվա համար` |
80 000 |
18. |
Համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար` |
|
1) |
կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացույցային տարվա համար` |
20 000 |
2) |
հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` |
200 000 |
19. |
Սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետի ա), բ), դ), ե) պարբերությունները սահմանել 1,5 գործակցի կիրառմամբ: |
|
20. |
Սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի ա), 2-րդ կետի ա), բ) պարբերությունները սահմանել 2,0 գործակցի կիրառմամբ, 2-րդ կետի գ), դ) պարբերությունները սահմանել 3,0 գործակցի կիրառմամբ: |
Հավելված 2 Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 4-Ն որոշման |
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հ/Հ |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ |
2022 թվականի դրույքաչափը (դրամ) |
1. |
Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
|
1) |
մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
40 000 |
2) |
101-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
80 000 |
3) |
501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
160 000 |
4) |
1501 քառակուսի մետր և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ |
250 000 |
2. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
15 000 |
3. |
Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համարˋհամայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` |
|
1) |
մինչև 200 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
50 000 |
2) |
200-ից մինչև 300 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
70 000 |
3) |
300-ից մինչև 500 քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
150 000 |
4) |
500 և ավելի քմ. ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` |
250 000 |
4. |
Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
|
1) |
մինչև 1000 քմ |
1 000 |
2) |
1001-5000 քմ |
5 000 |
3) |
5001-10000 քմ |
10 000 |
4) |
10001 և ավելի քմ |
15 000 |
5. |
Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար՝ |
|
1) |
մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ |
50 |
2) |
501-ից 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար՝ |
20 000 |
3) |
1501 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հողամասերի համար՝ |
40 000 |
6. |
Ծաղկաձոր համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից գանձվող վճարը` |
40 000 |
7. |
Աղբահանության վճարը սահմանվում է` |
|
1) |
Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է` |
|
ա. |
համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական |
150 |
բ. |
կամ, ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` ամսական` |
15 |
2) |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով` |
|
ա. |
առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
60 |
բ. |
հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
40 |
գ. |
վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
15 |
դ. |
գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության, զորանոցների համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
8 |
ե. |
արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
15 |
զ . |
շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի ա.-ե. կետերով սահմանված դրույքաչափով. |
|
Է. |
շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի ա.-ե. ենթակետերով սահմանված դրույքաչափով: |
|
8. |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
100 50 |
8.1 |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին: |
|
9. |
Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է` |
|
1) |
ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` |
3 000 |
2) |
ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` |
10 000 |
9. |
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճարը սահմանել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար` |
|
1) |
յուրաքանչյուր մեկ խորանարդի համար՝ |
600 |
2) |
մեկ տոննա աղբի համար՝ |
2000 |
10. |
Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սահմանվում է տեղական վճարˋ |
|
1) |
յուրաքանչյուր մեկ ժամվա համար |
100 |
2) |
յուրաքանչյուր մեկ օրվա համար |
300 |
3) |
մեկ շաբաթվա համար |
1 500 |
4) |
մեկ ամսվա համար |
5 000 |
5) |
մեկ տարվա համար |
50 000 |
11. |
Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքը մեկ փաստաթղթի համար |
500 |
12. |
համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` |
5 000 |
13. |
Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
15 000 7 500 |
Հավելված 3 Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի թիվ 4-Ն որոշման |
1. «ԾԱՂԿԱՁՈՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
N |
Նախադպրոցական կրթության համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը |
(դրամ) |
1) |
«Ծաղկաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից օգտվողների համար՝ ամսական |
3 000 |
ա. |
Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող մեկ երեխայի համար` ամսական |
5 000 |
բ. |
Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու դեպքում երկրորդ և հաջորդ երեխաների համար՝ ամսեկան |
1 500 |
2) |
Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի վճարումից /համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում/ ազատվում են՝ |
|
ա. |
միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները, |
|
բ . |
զոհված զինծառայողների երեխաները, |
|
գ . |
հաշմանդամություն ունեցող ծնողների և հաշմանդամություն ունեցող երեխաները, |
|
դ. |
սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները, |
|
ե. |
բազմազավակ /4 և ավելի անչափահաս երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները: |
2. ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ««ԾԱՂԿԱՁՈՐԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
1) «Ծաղկաձորի մանկական արվեստի դպրոց» Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափը սահմանել`
N |
Բաժիններ |
Փոխհատուցման գումարի դրույքաչափը |
ա. |
Դաշնամուրի ուսուցում |
2000 |
բ. |
Վոկալի ուսուցում |
2000 |
գ. |
Ժողովրդական գործիքներ |
Չի փոխհատուցվում |
դ. |
Պարարվեստի ուսուցում |
2 000 |
ե. |
Կերպարվեստի ուսուցում |
1000 |
զ. |
Դիզայներության, կար ու ձևի ուսուցում |
1000 |
2) Նույն ընտանիքից միաժամանակ մեկից ավելի երեխաների հաճախելու և (կամ)նույն երեխայի` մեկից ավելի խմբակներ հաճախելու դեպքում գանձման ենթակա վճարները զեղչվում են 50 տոկոսի չափով:
3) Ծաղկաձոր համայնքում հաշվառում չունեցող երեխաների խմբակներ հաճախելու դեպքում սահմանված դրույքաչափերի նկատմամբ կիրառել 1.5 գործակից:
4) Համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի վճարումից /համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու դեպքում/ ազատվում են՝
ա. միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաները,
բ. զոհված զինծառայողների երեխաները,
գ. հաշմանդամություն ունեցող ծնողների և հաշմանդամություն ունեցող երեխաները,
դ. սոցիալապես անապահով ընտանիքի երեխաները,
ե. բազմազավակ /4 և ավելի անչափահաս երեխա ունեցող/ ընտանիքի երեխաները:
3. «Մեղրաձոր գյուղի Լևոն Գալստյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2022 թվականի համար սահմանել 0 դրամ:
4. «Արտավազ գյուղի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2022 թվականի համար սահմանել 0 դրամ:
5. «Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարների դրույքաչափը՝ 2022 թվականի համար սահմանել 0 դրամ:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2022 թվական: