ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1523-Ա
ՍԵԴԱ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Սեդա Մելքումյանի դիմումը՝
1. Սեդա Սմբատի Մելքումյանին 2022 թվականի դեկտեմբերի 26-ից ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպաիրավական վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.1-Ղ2-1) պաշտոնից։
2. Սեդա Սմբատի Մելքումյանին 2022 թվականի դեկտեմբերի 27-ից նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-Ղ1-2)։
3. Սեդա Սմբատի Մելքումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |