ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
28 սեպտեմբերի 2015 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի XII բաժնի 6.1 կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպական կառուցվածքի մասին» հիմնադրույթը՝ կցվում է:
2. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման հարցերով (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
3. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
4. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կազմում ներառվելուն հավակնող թեկնածությունները՝ աշխատանքային խմբի կազմի ձևավորման չափանիշներին համապատասխան՝ հավելվածի համաձայն:
5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 28-ը ձևավորել աշխատանքային խմբի կազմը և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը:
6. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 124 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպական կառուցվածքի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հիմնադրույթը մշակվել է՝ ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի XII բաժնի 6.1 կետի (այսուհետ՝ միջոցառումների պլան) և Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման մասով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի փետրվարի 4-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ 2015 թվականի համար մանրամասնեցված պլանի 6.1 կետի:
2. Միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի (այսուհետ՝ կառավարման մեխանիզմ) ստեղծման հիմնական նպատակը «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման նպատակներով գործողությունների համաձայնեցվածության ապահովումն է՝ արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների միջև (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), անդամ պետությունների գործարար համայնքի և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև:
II. Կառավարման մեխանիզմի նկարագրությունը
3. Կառավարման մեխանիզմը միասնական համակարգ է, որը բաղկացած է միջոցառումների պլանի կատարումն ապահովող վերազգային և ազգային հատվածներից:
4. Միջոցառումների պլանի XI բաժնին համապատասխան` կառավարման մեխանիզմի վերազգային հատվածի կառուցվածքը ներառում է՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (այսուհետ՝ Հանձնաժողով).
բ) Հանձնաժողովի կոլեգիան.
գ) միջոցառումների պլանի իրականացման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ աշխատանքային խումբ).
դ) փորձագիտական խմբեր:
5. Կառավարման մեխանիզմի ազգային հատվածների կառուցվածքը, ինչպես նաև այդպիսի կառուցվածքների տարրերի լիազորությունները և գործառույթները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
III. Աշխատանքային խումբ
6. Աշխատանքային խումբն իր լիազորությունների սահմաններում իրականացնում է հետևյալ խնդիրները՝
ա) Միության մարմինների ակտերի նախագծերի նախապատրաստում, որոնք ուղղված են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հավանություն ստացած՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղությունների) և միջոցառումների պլանի իրագործմանը.
բ) միջոցառումների պլանի կատարման կազմակերպում.
գ) միջոցառումների պլանի կատարման նկատմամբ դիտանցման անցկացում.
դ) միջոցառումների պլանի կատարման վերաբերյալ հերթական տարվա համար մանրամասնեցված պլանների նախագծերի մշակման կազմակերպում (այսուհետ՝ ամենամյա մանրամասնեցված պլաններ):
7. Իր գործունեության ընթացքում աշխատանքային խումբն առաջնորդվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, սույն հիմնադրույթով (հաշվի առնելով «մեկ պատուհանի» մեխանիզմի ստեղծման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության մարմինների և մասնագիտացված հաստատությունների առաջարկությունները):
8. Աշխատանքային խումբը կազմված է աշխատանքային խմբի համակարգման խորհրդից և աշխատանքային խմբի թեմատիկ բլոկներից (այսուհետ՝ թեմատիկ բլոկներ):
9. Աշխատանքային խմբի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կողմից:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում են արտաքին տնտեսական գործունեությունը կարգավորող՝ Հանձնաժողովի, անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքներ:
10. Աշխատանքային խմբի համակարգման խորհրդի կազմի մեջ ներառվում են՝
ա) աշխատանքային խմբի ղեկավարը.
բ) յուրաքանչյուր անդամ պետությունից մեկական ներկայացուցիչ՝ այդ պետությունում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման համար պատասխանատու՝ անդամ պետության գործադիր իշխանության պետական մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի մակարդակով.
գ) թեմատիկ բլոկների ղեկավարները.
դ) կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավար:
(10-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
11. Թեմատիկ բլոկների կազմի մեջ ներառվում են՝
ա) անդամ պետություններից՝
պետական մարմինների պաշտոնատար անձինք՝ այդ մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների կամ դրանց լիազորված կազմակերպությունների ղեկավարների կամ ղեկավարների տեղակալների մակարդակով, որոնց գործունեությունն անմիջականորեն կապված է համապատասխան թեմատիկ բլոկի գործունեության ոլորտի հետ.
գործարար համայնքի ներկայացուցիչներ.
բ) Հանձնաժողովից՝ Հանձնաժողովի դեպարտամենտների պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց գործունեության ոլորտը կապված է համապատասխան թեմատիկ բլոկի գործունեության հետ:
12. Աշխատանքային խմբի գործունեության կարգը սահմանվում է աշխատանքային խմբի կանոնակարգով:
Աշխատանքային խմբի կանոնակարգը հաստատվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից:
13. Աշխատանքային խմբի նիստերը կարող են անցկացվել ինչպես առերես, այնպես էլ տեսաժողովի ռեժիմով՝
ամբողջ կազմով.
համակարգման խորհրդի կազմով.
առանձին թեմատիկ բլոկների կազմով:
Աշխատանքային խմբի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության։
(13-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
14. Աշխատանքային խմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շենքերում:
Նիստերը կարող են անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ աշխատանքային խմբի՝ աշխատանքային խմբի անդամների առաջարկների հիման վրա ընդունվող որոշմամբ։ Այդ դեպքում անդամ պետության ընդունող լիազորված մարմինն ապահովում է աշխատանքային խմբի նիստերի կազմակերպման և անցկացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները:
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, ինչպես նաև անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են համապատասխանաբար նրանց ուղարկող Հանձնաժողովը և պետական մարմինները (կազմակերպությունները):
Գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքի և անկախ փորձագետների աշխատանքային խմբի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։
15. Աշխատանքային խմբի ղեկավարը`
ա) ղեկավարում է աշխատանքային խմբի գործունեությունը և կազմակերպում է աշխատանքային խմբի վրա դրված խնդիրների կատարումը.
բ) ղեկավարում է աշխատանքային խմբի համակարգման խորհուրդը.
գ) հաստատում է աշխատանքային խմբի նիստի օրակարգը՝ բացառությամբ առանձին թեմատիկ բլոկների կազմում անցկացվող նիստերի.
դ) նախագահում է աշխատանքային խմբի նիստերը՝ բացառությամբ առանձին թեմատիկ բլոկների կազմում անցկացվող նիստերի.
ե) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները՝ բացառությամբ առանձին թեմատիկ բլոկների կազմում անցկացվող նիստերի.
զ) սահմանում է աշխատանքային խմբի նիստի անցկացման ամսաթիվը, ժամը, վայրը և ձևաչափը՝ բացառությամբ առանձին թեմատիկ բլոկների կազմում անցկացվող նիստերի:
16. Աշխատանքային խմբի ղեկավարն իրավունք ունի՝
ա) պահանջելու անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից տեղեկատվություն՝ միջոցառումների պլանի կատարմանն առնչվող հարցերի վերաբերյալ.
բ) բաշխելու աշխատանքը աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև թեմատիկ բլոկների միջև:
17. Աշխատանքային խմբի համակարգման խորհուրդը՝
ա) մշակում է առաջարկներ՝ միջոցառումների պլանի կատարմանն ուղղված գործունեություն իրականացնելու ռազմավարությունը սահմանելու վերաբերյալ.
բ) համակարգում է թեմատիկ բլոկների աշխատանքը.
գ) ուսումնասիրում է թեմատիկ բլոկների աշխատանքի արդյունքները.
դ) ապահովում է անդամ պետություններում միջոցառումների պլանի կատարմանն ուղղված գործողությունների համաձայնեցվածությունը.
ե) իրականացնում է հսկողություն՝ ամենամյա մանրամասնեցված պլանի նախապատրաստման նկատմամբ և անհրաժեշտության դեպքում պատրաստում է առաջարկներ՝ միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
զ) ուսումնասիրում է միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացմանն ուղղված աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու համար Հանձնաժողովի կողմից կողմնակի կազմակերպություններ ներգրավելու նպատակահարմարությանն առնչվող հարցերը:
18. Անդամ պետությունների ներկայացուցիչներ հանդիսացող՝ աշխատանքային խմբի համակարգման խորհրդի անդամներն իրենց պետություններում կազմակերպում և համակարգում են միջոցառումների պլանի կատարմանն ուղղված գործունեությունը՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
19. Անդամ պետության ներկայացուցիչ հանդիսացող՝ աշխատանքային խմբի համակարգման խորհրդի անդամը ներկայացնում է իր պետության համակարգող (խորհրդատվական) մարմնի կողմից մշակված համաձայնեցված դիրքորոշումը:
20. Անդամ պետության ներկայացուցիչ հանդիսացող՝ աշխատանքային խմբի համակարգման խորհրդի անդամն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում իր պետության մեկ կամ մի քանի ներկայացուցիչների մասնակից դարձնելու աշխատանքային խմբի համակարգման խորհրդի նիստերին:
21. Թեմատիկ բլոկները գործունեությունն են իրականացնում աշխատանքների ցանկին համապատասխան՝ համաձայն հավելվածի՝ հետևյալ ուղղություններով՝
մաքսային (էլեկտրոնային մաքսատան հարցերով).
ֆինանսական և հարկային (վճարման և վճարումների, էլեկտրոնային կոմերցիայի հարցերով).
կարգավորիչ (թույլատրագրերի շրջանառության հարցերով).
տրանսպորտային (տրանսպորտի և լոգիստիկայի հարցերով).
տեղեկատվական (տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով):
Նշված աշխատանքների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկներն ուսումնասիրվում են աշխատանքային խմբի կողմից և ընդունվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:
22. Սույն հիմնադրույթի հավելվածով նախատեսված ցանկում նշված միջոցառումների պլանի և աշխատանքների կատարման համար կարող են ստեղծվել փորձագիտական խմբեր:
23. Ըստ թեմատիկ բլոկերի գործունեության ուղղությունների՝ փորձագիտական խմբերի կազմում ընդգրկվում են Հանձնաժողովի դեպարտամենտների, լիազորված պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքներ:
Անհրաժեշտության դեպքում փորձագիտական խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անկախ փորձագետներ:
24. Թեմատիկ բլոկի ղեկավարն աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն է:
25. Թեմատիկ բլոկի ղեկավարը՝
ա) ղեկավարում է թեմատիկ բլոկի գործունեությունը և կազմակերպում է թեմատիկ բլոկի վրա դրված խնդիրների իրականացումը.
բ) ներկայացնում է առաջարկներ՝ համապատասխան ուղղությամբ ամենամյա մանրամասնեցված պլանի նախագծի ձևավորման վերաբերյալ.
գ) ներկայացնում է թեմատիկ բլոկի աշխատանքի արդյունքները՝ հաշվետու տարվա համար.
դ) ստեղծում է փորձագիտական խմբեր՝ աշխատանքային խմբի ղեկավարի հետ համաձայնեցմամբ.
ե) իրականացնում է հսկողություն՝ համապատասխան ուղղությամբ փորձագիտական խմբերի աշխատանքի նկատմամբ.
զ) ստորագրում է համապատասխան թեմատիկ բլոկի կազմում անցկացվող աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.
է) հաստատում է նիստի օրակարգը, ամսաթիվը, ժամը և վայրը, ինչպես նաև նախագահում է համապատասխան թեմատիկ բլոկի կազմում անցկացվող աշխատանքային խմբի նիստերը.
ը) կազմակերպում է փոխգործակցություն՝ համակարգող (խորհրդատվական) մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքի հետ՝ թեմատիկ բլոկի իրավասությանը վերապահված՝ միջոցառումների պլանի կատարմանն առնչվող հարցերով:
26. Թեմատիկ բլոկի ղեկավարն իրավունք ունի՝
ա) նախաձեռնելու թեմատիկ բլոկի գործունեության ուղղություններին առնչվող առանձին հարցերի քննարկումը Հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծված համապատասխան խորհրդատվական մարմինների և աշխատանքային խմբերի նիստերին, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան ստեղծված օժանդակ մարմինների նիստերին՝ այդ մարմինների և խմբերի իրավասության շրջանակներում.
բ) սահմանելու փորձագիտական խմբերի գործառույթներն ու խնդիրները դրանց ստեղծման ժամանակ, ինչպես նաև փորձագիտական խմբերի կազմի ձևավորման չափանիշները:
IV. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խումբը
27. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի կազմում ընդգրկվում են Հանձնաժողովի դեպարտամենտների ներկայացուցիչները:
Այդպիսի խմբի կազմը հաստատվում է աշխատանքային խմբի ղեկավարի կողմից:
28. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ են մտնում մաքսային օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող հարցերը:
29. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի ղեկավար է համարվում Հանձնաժողովի դեպարտամենտի այն պաշտոնատար անձը, որի իրավասության մեջ են մտնում մաքսային օրենսդրությանը և իրավակիրառ պրակտիկային առնչվող հարցերը:
Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարն աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն է:
Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը ղեկավարում է նշված փորձագիտական խմբի գործունեությունը և կազմակերպում է նրան վերապահված խնդիրների իրականացումը:
Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը, աշխատանքային խմբի ղեկավարի հետ համաձայնեցմամբ, թեմատիկ բլոկների ղեկավարների հետ անցկացնում է միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խորհրդակցություններ:
(29-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
30. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խումբը՝
ա) անցկացնում է վերլուծական աշխատանք՝ ուղղված միջոցառումների պլանի կատարմանը.
բ) ներկայացնում է առաջարկներ՝ Հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված աշխատանքները («մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում, դրանց զարգացման հետ կապված մոտեցումների մոտարկում, էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում, տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում) թեմատիկ բլոկերի միջև բաշխելու վերաբերյալ.
գ) իրականացնում է դիտանցում՝ Հիմնական ուղղությունների և միջոցառումների պլանի իրագործման նկատմամբ.
դ) իրականացնում է հրամանների նախագծերի նախապատրաստում, որոնցով նախատեսվում է ամենամյա մանրամասնեցված պլաններով նախատեսված միջոցառումների կատարման համար պատասխանատու՝ Հանձնաժողովի դեպարտամենտների սահմանումը.
ե) իրականացնում է նյութերի ամփոփում, միավորում և նախապատրաստում՝ փորձագիտական խմբերի գործունեության արդյունքների հիման վրա՝ աշխատանքային խմբի անդամների քննարկմանը ներկայացնելու նպատակով.
զ) կազմակերպում է աշխատանքային խմբի նիստերը՝ բացառությամբ առանձին թեմատիկ բլոկների կազմում անցկացվող նիստերի.
է) ապահովում է ընդհանուր կազմակերպական հարցերի կարգավորումը.
ը) ապահովում է աշխատանքային խմբի և անդամ պետությունների համակարգող (խորհրդատվական) մարմինների միջև փոխգործակցությունը.
թ) իրականացնում է ամենամյա մանրամասնեցված պլանի նախագծի և «Միջոցառումների պլանում փոփոխություններ կատարելու մասին» ակտի նախագծի պատրաստման կազմակերպումը.
ժ) իրականացնում է նյութերի նախապատրաստում՝ Հանձնաժողովի կոլեգիայի և խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի համար՝ աշխատանքային խմբի լիազորությունների շրջանակներում:
31. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի անդամները կարող են մասնակցել թեմատիկ բլոկների և փորձագիտական խմբերի նիստերին:
32. Կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարն իրավասու է առաջարկներ ներկայացնելու՝
ա) աշխատանքային խմբի ղեկավարին՝ կազմակերպական-վերլուծական փորձագիտական խմբի կազմի վերաբերյալ.
բ) թեմատիկ բլոկների ղեկավարներին՝ միջոցառումների պլանի կատարման հետ կապված առանձին հարցերի քննարկման վերաբերյալ:
321. Կազմակերպչական վերլուծական փորձագիտական խմբի ղեկավարը իրավունք ունի թեմատիկ բլոկների ղեկավարներից պահանջելու համապատասխան բլոկների աշխատանքի ընթացքի մասին տեղեկատվություն՝ սույն հիմնադրույթի 30-րդ կետին համապատասխան դիտանցում կատարելու համար:
(321.-ին կետը լրաց. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
V. Կառավարման մեխանիզմի վերազգային և ազգային հատվածների փոխգործակցությունը
33. Կառավարման մեխանիզմի վերազգային և ազգային հատվածների փոխգործակցությունն իրականացվում է Հանձնաժողովի՝ անդամ պետությունների հետ փոխգործակցության կարգը կարգավորող «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի հիման վրա, ինչպես նաև սույն հիմնադրույթին համապատասխան:
(հավելվածը լրաց., խմբ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
ՀԱՎԵԼՎԱԾ «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրականացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարումն ապահովող մեխանիզմի կազմակերպական կառուցվածքի մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի թեմատիկ բլոկների մասով աշխատանքների
I. Էլեկտրոնային մաքսատուն
1. Համապատասխանության սահմանում՝ մաքսային կարգավորման ոլորտում պետական ծառայություններ և սերվիսներ տրամադրող՝ անդամ պետությունների պետական մարմինների, կազմակերպությունների միջև:
2. Տվյալների հավաքագրում՝
ա) բիզնես-գործընթացների վերաբերյալ, որոնք առաջանում են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, մաքսային մարմիններ) փոխգործակցության ժամանակ.
բ) փաստաթղթերի և տեղեկությունների վերաբերյալ.
գ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
դ) մաքսային կարգավորման կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրերի վերաբերյալ:
3. Վերլուծության անցկացում՝
ա) բիզնես գործընթացների, որոնք առաջանում են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և մաքսային մարմինների փոխգործակցության ժամանակ.
բ) փաստաթղթերի և տեղեկությունների (մաքսային գործառնություններ կատարելիս և մաքսային հսկողություն իրականացնելիս փաստաթղթերի և տեղեկությունների հավելուրդայնության և կրկնարկման նպատակով).
գ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության իրականացման կարգը կարգավորող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի.
դ) մաքսային կարգավորման կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրերի.
ե) անդամ պետություններում էլեկտրոնային հայտարարագրման զարգացման մակարդակի:
4. Անդամ պետությունների պետական հսկիչ մարմինների, կազմակերպությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության այնպիսի խնդիրների վերլուծության անցկացում, որոնք առաջանում են անցակետերում մաքսային գործառնություններ կատարելիս և մաքսային հսկողություն (այդ թվում՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային ստուգումներ անցկացնելիս) և համատեղ հսկողություն իրականացնելիս:
5. Խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացում՝ անդամ պետություններում էլեկտրոնային հայտարարագրման կատարելագործման ուղղությունները սահմանելու, էլեկտրոնային հայտարարագրման զարգացմանն ուղղված մոտեցումները համաձայնեցնելու նպատակով:
6. Առաջարկությունների մշակում՝ հետևյալ ոլորտներում օպտիմալացման վերաբերյալ (հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները)՝
ա) Միության մաքսային սահմանի համալիր կառավարում.
բ) անդամ պետությունների պետական հսկիչ մարմինների, կազմակերպությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցություն.
գ) անդամ պետություններում էլեկտրոնային հայտարարագրում, մաքսային գործառնություններ կատարելու և մաքսային հսկողություն իրականացնելու կարգ (այդ թվում՝ մաքսային ստուգումների անցկացում ապրանքների բացթողումից հետո):
7. Մաքսային հայտարարագրի ավտոմատ գրանցման և ապրանքների ավտոմատ բացթողման տեխնոլոգիաների զարգացում:
8. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում:
9. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի (այսուհետ՝ միջոցառումների պլան) կատարման դիտանցում և հսկողություն՝ աշխատանքային խմբի համապատասխան բլոկի լիազորությունների շրջանակներում:
II. Վճարում, վճարներ և էլեկտրոնային կոմերցիա
1. Անդամ պետությունների այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկի սահմանումը, որոնք ներգրավված են տեղեկատվական փոխգործակցության մեջ պետական հարկային, արժութային կարգավորման, ֆինանսական ծառայությունների կարգավորման (բանկային, ապահովագրական) ոլորտներում, ինչպես նաև բանկային և ապահովագրական գործունեություն իրականացնելիս:
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
2. Համապատասխանության սահմանում անդամ պետությունների այն պետական մարմինների, կազմակերպությունների միջև, որոնք պետական կարգավորման՝ սույն բաժնի 1-ին կետում նշված ոլորտներում տրամադրում են նմանատիպ պետական ծառայություններ և սերվիսներ:
3. Պետական կարգավորման՝ սույն բաժնի 1-ին կետում նշված ոլորտների շրջանակներում վերլուծություն անցկացնելու համար տվյալների հավաքագրում հետևյալի վերաբերյալ՝
ա) բիզնես-գործընթացներ.
բ) փաստաթղթեր և տեղեկություններ.
գ) ֆինանսական գործառնությունների կատարման ժամանակ (միջազգային արտաքին առևտրային պայմանագրերով վճարումների կատարում, մաքսատուրքերի, հարկերի, տուրքերի վճարում և այլն) բիզնես գործընթացներն ու փաստաթղթերի և տեղեկությունների շրջանառությունը կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր և ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր.
դ) պետական կարգավորման՝ սույն բաժնի 1-ին կետում նշված ոլորտներում պետական ծառայությունների և ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրեր:
4. Վերլուծության անցկացում՝
ա) В2В, B2G/G2B, G2G և S2S մակարդակներով տեղեկատվական փոխգործակցության ընթացքում առաջացող բիզնես գործընթացների.
բ) փաստաթղթերի և տեղեկությունների (ինվոյսների, պայմանագրերի, հաշվետվության ձևերի և այլնի ձևավորման և շրջանառության ժամանակ փաստաթղթերի և տեղեկությունների հավելուրդայնության և կրկնարկման նպատակով).
գ) ֆինանսական ծառայությունների տրամադրումը (բանկային, ապահովագրական), արժութային վերահսկողության անցկացումը, միջազգային վճարումների կատարման, մաքսային վճարումների, հարկերի և տուրքերի վճարման կարգը կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի.
դ) պետական կարգավորման՝ սույն բաժնի 1-ին կետում նշված ոլորտներում պետական ծառայությունների և ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրերի:
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
5. Խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացում՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի պահանջների մոտարկման հետ կապված ուղղությունները սահմանելու նպատակով (բիզնես գործընթացների իրականացման ժամանակ պահանջների միասնականացում, ներդաշնակեցում կամ կանոնակարգում՝ ներառյալ այն էլեկտրոնային փաստաթղթերի տեղեկությունների կազմը, որոնք անհրաժեշտ են անդամ պետություններում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար):
6. Առաջարկությունների մշակում հետևյալի օպտիմալացման վերաբերյալ (հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները)՝
ա) առևտրային և հաշվետու-հսկիչ փաստաթղթերում ներառված տեղեկությունների ցանկ.
բ) արժութային, հարկային, ֆինանսական կարգավորում իրականացնելու կարգեր.
գ) մաքսային վճարումների, հարկերի և տուրքերի վճարումներ:
(6-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
7. «Մեկ պատուհանի» մեխանիզմում էլեկտրոնային վճարային համակարգերի ստեղծման և զարգացման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում:
8. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում:
9. Միջոցառումների պլանի կատարման դիտանցում և հսկողություն՝ աշխատանքային խմբի համապատասխան բլոկի լիազորությունների շրջանակներում:
III. Թույլատրագրեր
1. Անդամ պետությունների այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկի սահմանումը, որոնք ներգրավված են տեղեկատվական փոխգործակցության մեջ դեղամիջոցների ու բժշկական ապրանքների շրջանառության պետական ոչ սակագնային, տեխնիկական կանոնակարգման, կարգավորման, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության կարգավորման ոլորտներում:
2. Համապատասխանության սահմանում նմանատիպ պետական ծառայություններ և սերվիսներ տրամադրող՝ անդամ պետությունների պետական մարմինների միջև:
3. Պետական կարգավորման՝ սույն բաժնի 1-ին կետում նշված ոլորտների շրջանակներում վերլուծություն անցկացնելու համար տվյալների հավաքագրում հետևյալի վերաբերյալ՝
ա) բիզնես-գործընթացներ.
բ) փաստաթղթերի և տեղեկություններ.
գ) անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորում իրականացնելիս թույլատրագրերի հետ կապված հարցերին առնչվող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր և ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր.
դ) անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորում իրականացնելիս թույլատրագրերի հետ կապված հարցերին ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրեր:
4. Վերլուծության անցկացում՝
ա) В2В, B2G/G2B, G2G և S2S մակարդակներով տեղեկատվական փոխգործակցության ընթացքում առաջացող բիզնես գործընթացների.
բ) փաստաթղթերի և տեղեկությունների (թույլատրագրերի և այլնի ձևավորման և շրջանառության ժամանակ փաստաթղթերի և տեղեկությունների հավելուրդայնության և կրկնարկման նպատակով).
գ) որոշակի ապրանքների կատեգորիաների նկատմամբ արտահանման, ներմուծման և տարանցման գործողություններ իրականացնելու, ինչպես նաև ապրանքների կատեգորիայով պայմանավորված՝ հսկողության (վերահսկողության) համապատասխան տեսակ (սանիտարահամաճարակաբանական և այլն) անցկացնելու համար անհրաժեշտ թույլատրագրերի տրամադրումը կանոնակարգող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի.
դ) անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության պետական կարգավորում իրականացնելիս թույլատրագրերի հետ կապված հարցերը կարգավորող պետական ծառայությունների և ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրերի:
5. Խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացում՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի պահանջների մոտարկման հետ կապված ուղղությունները սահմանելու նպատակով (բիզնես գործընթացների իրականացման ժամանակ պահանջների միասնականացում, ներդաշնակեցում կամ կանոնակարգում՝ ներառյալ այն էլեկտրոնային փաստաթղթերի տեղեկությունների կազմը, որոնք անհրաժեշտ են անդամ պետություններում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար):
6. Առաջարկությունների մշակում հետևյալի օպտիմալացման վերաբերյալ (հաշվի առնելով համապատասխան միջազգային ստանդարտները)՝
ա) թույլատրագրերում ներառված տեղեկությունների ցանկ.
բ) սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն (հսկողություն), անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն), ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների տեղափոխման իրավաչափության նկատմամբ հսկողություն անցկացնելու կարգեր:
8. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում:
9. Միջոցառումների պլանի կատարման դիտանցում և հսկողություն՝ աշխատանքային խմբի համապատասխան բլոկի լիազորությունների շրջանակներում:
IV. Տրանսպորտ և լոգիստիկա
1. Անդամ պետությունների այն պետական մարմինների և կազմակերպությունների ցանկի սահմանումը, որոնք ներգրավված են տրանսպորտի և փոխադրումների պետական կարգավորման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մեջ, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների տրամադրմանն ուղղված գործունեության տեսակների իրականացման ժամանակ:
2. Անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայությունների և սերվիսների ցանկերի համադրումը:
3. Պետական կարգավորման ոլորտի և սույն բաժնի 1-ին կետում նշված գործունեության տեսակների շրջանակներում վերլուծության անցկացման համար տվյալների հավաքագրում հետևյալի վերաբերյալ՝
ա) բիզնես-գործընթացներ.
բ) փաստաթղթեր և տեղեկություններ.
գ) տրանսպորտի, ենթակառուցվածքի զարգացման, սահմանների հատման և տրանսպորտային հսկողության անցկացման ոլորտին առնչվող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր և ակտեր, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտեր, երրորդ կողմերի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրեր:
4. Վերլուծության անցկացում՝
ա) В2В, B2G/G2B, G2G և S2S մակարդակներով տեղեկատվական փոխգործակցության ընթացքում առաջացող բիզնես գործընթացների.
բ) փաստաթղթերի և տեղեկությունների (տրանսպորտալոգիստիկ գործողություններ կատարելիս և տրանսպորտային հսկողություն իրականացնելիս փաստաթղթերի և տեղեկությունների հավելուրդայնության և կրկնարկման նպատակով).
գ) տրանսպորտի, ենթակառուցվածքի զարգացման, սահմանների հատման և տրանսպորտային հսկողության անցկացման ոլորտին առնչվող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի, երրորդ կողմերի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի.
դ) տրանսպորտի և փոխադրումների պետական կարգավորման ոլորտում պետական ծառայությունների և ընթացակարգերի կատարելագործմանն ուղղված՝ անդամ պետությունների պետական ծրագրերի:
5. Խորհրդակցությունների, կլոր սեղանների անցկացում՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի պահանջների մոտարկման հետ կապված ուղղությունները սահմանելու նպատակով:
6. Առաջարկությունների մշակում՝ հետևյալի օպտիմալացման վերաբերյալ՝
ա) բիզնես գործընթացներ.
բ) ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ օգտագործվող փաստաթղթերի ցանկ.
գ) տրանսպորտային հսկողության (թույլտվության և այլն) նպատակներով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
դ) տրանսպորտային հսկողություն իրականացնելու կարգ:
7. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում և ակտերում ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստում:
8. Միջոցառումների պլանի կատարման դիտանցում և հսկողություն՝ աշխատանքային խմբի համապատասխան բլոկի լիազորությունների շրջանակներում:
V. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
1. Անդամ պետություններում տեղեկատվայնացման համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական մարմինների և կազմակերպությունների ցանկի սահմանումը:
2. Տվյալների հավաքագրում՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի շրջանակներում անդամ պետություններում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման համար՝
ա) անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
բ) անդամ պետությունների կողմից մշակվող և կիրառվող տեղեկատուների և դասակարգիչների վերաբերյալ.
3. B2G/G2B և G2G տեղեկատվական փոխգործակցության մակարդակներով անդամ պետությունների առկա տեխնոլոգիական մոտեցումների և տեղեկատվական համակարգերի վերլուծության անցկացում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության (G2G) ընթացակարգերի ցանկի արդիականացման, ինչպես նաև G2G տիպային ընթացակարգերի իրագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման նպատակներով:
4. Անդամ պետություններում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ տվյալների ընդհանուր մոդելի հիման վրա:
5. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմներում իրավաբանական նշանակության էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների շրջանառությունն ապահովող տեղեկատվական համակարգի կառուցվածքի կառուցման մոտեցումների վերլուծության անցկացում՝ այդ մեխանիզմների հետագա փոխգործակցության կազմակերպման նպատակներով:
6. Վստահված երրորդ կողմի տեխնոլոգիայի կիրառում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմներում օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերին և տեղեկություններին իրավաբանական նշանակություն տալու նպատակներով:
7. Առաջատար տեղեկատվական համակարգերի և սերվիսների հնարավորությունների կիրառում (հյուրանոցների, ավիատոմսերի ամրագրում, սպասարկման գնահատում, նավիգացիա, «շարժական բանկ»):
8. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի վերլուծության անցկացում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների միջև միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրագործումն ապահովելու համար դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը որոշելու նպատակներով:
9. Տեխնիկական կառուցվածքի սահմանում և «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների միջև տեղեկատվական փոխգործակցության իրագործման վերաբերյալ տեխնոլոգիական որոշումների մշակում:
10. Միության իրավունքի մաս կազմող այն ակտերի նախագծերի մշակում, որոնցով ապահովվում է Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի արդիականացումը՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությանը, համապատասխան ընդհանուր գործընթացների կանոնակարգմանը, ինչպես նաև տվյալների ընդհանուր մոդելի զարգացմանը վերաբերող մասով:
11. Միջպետական տեղեկատվական փոխգործակցության գործընթացների դիտանցում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու նպատակներով:
Ծանոթագրություն։ |
Սույն ցանկում օգտագործվում են հետևյալ նշագրերը՝ |
(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 13.02.17 թիվ 20)
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 124 որոշման |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի կատարման հարցերով աշխատանքային խմբի կազմի ձևավորման
Աշխատանքային խմբի կառուցվածքի տարրը |
Գործունեության ուղղությունը |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից ներկայացուցիչների առավելագույն թիվը |
Աշխատանքային խմբի կազմի ձևավորման չափորոշիչները |
1. Համակարգման խորհուրդ |
աշխատանքային խմբի գործունեության ընդհանուր համակարգումը՝ ըստ կարգավորման ոլորտների և տնտեսական գործունեության տեսակների |
1 |
իր պետությունում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության գործադիր իշխանության պետական մարմնի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ |
2. Թեմատիկ բլոկ՝ «Էլեկտրոնային մաքսատուն» |
Մաքսային կարգավորում |
4 |
աշխատանքային խմբի յուրաքանչյուր թեմատիկ բլոկ պետք է ներառի հետևյալ ներկայացուցիչներին՝ |
3. Թեմատիկ բլոկ՝ «Վճարում, վճարներ և էլեկտրոնային կոմերցիա». |
հարկային կարգավորում արժութային կարգավորում բանկային կարգավորում ապահովագրական կարգավորում մաքսասակագնային կարգավորում |
7 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների, որոնց իրավասությանն են դասվում սույն աղյուսակի 2-րդ վանդակում նշված գործունեության ուղղությունների հետ ուղղակիորեն կապված հարցերը. գործարար համայնքները. |
4. Թեմատիկ բլոկ՝ «Թույլատրագրեր» |
ոչ սակագնային կարգավորում դեղամիջոցների ու բժշկական ապրանքների շրջանառության կարգավորում տեխնիկական կարգավորում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ մտավոր սեփականություն |
13 |
մաքսային մարմինների այն կառուցվածքային ստորաբաժանումների, որոնց ֆունկցիոնալ գործունեությունը կապված է թեմատիկ բլոկի գործունեության ուղղության հետ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմիններից և լիազորված կազմակերպություններից ներկայացուցիչների մակարդակը՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնից ոչ ցածր (դեպարտամենտ, վարչություն): Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ներկայացուցիչները համարվում են «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացմանն ուղղված աշխատանքների մասնակիցներ՝ կարգավորման համապատասխան ոլորտում կամ գործունեության համապատասխան տեսակի մասով |
5. Թեմատիկ բլոկ՝ «Տրանսպորտ և լոգիստիկա» |
տրանսպորտ (ավտոմոբիլային, ջրային, օդային, երկաթուղային, խողովակաշարային և այլն) պահեստային գործունեություն լոգիստիկա |
13 |
|
6. Թեմատիկ բլոկ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» |
տեղեկատվայնացում տեղեկությունների պաշտպանություն էլեկտրոնային պետական ծառայություններ |
6 |