ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2023 թվականի N 211-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել՝
1) «Լեոպոլդ և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-1 պայմանագրում՝
ա. պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան 2022 թվականի աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-1 պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները,
բ. պայմանագրի թիվ 2 հավելվածի 4-րդ սյունակը «240 օր» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի ապրիլի 30-ը» բառերով.
2) «Քարավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-2 պայմանագրում՝
ա. պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան 2022 թվականի աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-2 պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները,
բ. պայմանագրի թիվ 2 հավելվածի 4-րդ սյունակը «240 օր» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի ապրիլի 30-ը» բառերով.
3) «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրում՝
ա. պայմանագրի 3.1.2-րդ կետի պահանջներին համապատասխան 2022 թվականի աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով նոր ժամկետ՝ սույն որոշման հիման վրա կողմերի միջև կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հաշված 50 օր՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետի և թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/20Շ-3 պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված պահանջները,
բ. պայմանագրի թիվ 2 հավելվածի 4-րդ սյունակը «240 օր» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի ապրիլի 30-ը» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2023 թվական: