ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2020 թվականի |
թիվ 62 |
քաղ. Մինսկ |
«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 033/2013) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 67 որոշմամբ ընդունված՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ արագացնել միջազգային ստանդարտի մշակումը՝ միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի 170-րդ կետին համապատասխան, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) պահանջների պահպանումը, ինչպես նաև միջպետական ստանդարտների, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ պարունակող, այդ թվում՝ «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 033/2013) կիրառելու ու կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Է. Ասրանդիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 62 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 033/2013) կատարվող
1. 61-րդ կետի «գ» ենթակետում «կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «խմելու կաթ» բառերով:
2. Թիվ 1 հավելվածի 1-ին աղյուսակում՝
ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.
բ) 1-ին սյունակում առաջին դիրքը լրացնել «, վերականգնված կաթ» բառերով:
3. Թիվ 3 հավելվածում՝
ա) 1-ին սյունակի առաջին դիրքում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ» բառերով.
բ) առաջին դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝
«վերականգնված կաթ |
ոչ թափանցիկ հեղուկ |
հեղուկ համասեռ ոչ մածուցիկ |
թեթև եռացման համային երանգով կաթին բնորոշ: Թույլատրվում է քաղցրավուն համային երանգ: Թույլատրվում է ոչ բավարար արտահայտված համ և հոտ |
սպիտակ, թույլատրվում է կապտավուն երանգով՝ յուղազերծված կաթի համար, բաց կրեմագույն՝ մանրէազերծված կաթի համար, հարստացված կաթի համար՝ հարստացման համար օգտագործվող բաղադրիչի գույնից կախված»: |
4. Թիվ 8 հավելվածի 1-ին բաժնում՝
ա) անվանումը «Խմելու կաթ,» բառերից հետո լրացնել «վերականգնված կաթ,» բառերով.
բ) 1-ին և 2-րդ կետերում «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:
5. Թիվ 13 հավելվածի 1-ին աղյուսակում՝
ա) անվանման մեջ «Կաթ՝ խմելու» բառերը փոխարինել «Խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով.
բ) տեքստում «կաթ» բառը փոխարինել «խմելու կաթ, վերականգնված կաթ» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: