ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 324-Ա
«ՈՒՐԲԱՆ» ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` 43,899,536 դրամ ընդհանուր արժողությամբ «Գարգառ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01549618) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Արտդիանշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04112378) 2022 թվականի մարտի 24-ին կնքված` N 24/03/2022-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գարգառ բնակավայրում ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի վերակառուցման աշխատանքների իրականացում` 7,668,593 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Արտդիանշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04112378) 2022 թվականի մարտի 24-ին կնքված` N 24/03/2022-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման աշխատանքների իրականացում` 35,580,943 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լոնդոն բիզնես գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01223655) 2022 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
10.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 324-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԳԱՐԳԱՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Գյուլագարակ համայնքին՝ Գարգառ բնակավայրում իրականացնելով՝ խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի մի ճյուղի կառուցում, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի արտոնություններից |
3. |
Բարեգործը |
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն (հասցեն՝ Բաբայան փ. 23/4, 0037, Երևան, ՀՀ) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ (ՈւՀ), ՀՎՀՀ՝ 01549618, հասցեն՝ Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Լոռու մարզ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայր, բնագավառը՝ համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
43,899,536 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Գյուլագարակի համայնք, Լոռու մարզ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի ապրիլի 25-ից դեկտեմբերի 21-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Նախատեսվում է կառուցել խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղ, որը սկսվում է Օրվա Կարգավորիչ Ջրամբարից (ՕԿՋ) և բնակավայրի արևելյան մասով անցնում է դեպի նոր թաղամաս՝ միացնելով գոյություն ունեցող ցանցին։ Շինարարության արժեքը կազմում է 7,668,593 ՀՀ դրամ։ Սույն միջոցառումը նախատեսվում է իրականացնել ապրիլի 25-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ 2. Նախատեսվում է կառուցել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկը (թվով 4 3. Նախատեսվում է աուդիտորական ծառայությունների ձեռք բերում, որը իրականացվելու է 2022 թ. ապրիլի 25-ից մինչև դեկտեմբերի 21-ը։ Աուդիտորական ծառայությունների արժեքը կազմում է 650,000 ՀՀ դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Խմելու ջրամատակարարման համակարգի ներքին ցանցի նոր ճյուղի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 7,668,593 ՀՀ դրամ 2. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գարգառի Վ. Բալայանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի արևելյան մասնաշենքի 2-րդ հարկի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 35,580,943 ՀՀ դրամ 3. Աուդիտորական ծառայությունների ձեռք բերում՝ 650,000 ՀՀ դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 650,000 ՀՀ դրամ արժեքով։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, Լոռու մարզպետարանի, Գյուլագարակի համայնքապետարանի գործընկերությամբ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. Ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ներկայացում համաձայն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված պայմանագրի պահանջների։ 2. ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
10.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |