ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 825-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 233-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 05536278) կողմից կնքված` ստորև նշված եռակողմ պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի ապրիլի 7-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 233-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02662703) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ԳՀ-ԱՊՁԲ22/11 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դիզելային վառելիքի (ամառային) ձեռքբերում` 578,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Նիկա-Կատրին-Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 05536981) 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊԳՀ-ԱՊՁԲ-22/10 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի ձեռքբերում` 687,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |