ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 96 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 9-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 3-րդ կետի երրորդ պարբերության (սույն որոշման հավելված), որն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Էլեկտրոնային եղանակով տրված՝ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժական սերտիֆիկատների) փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 96 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարվող
1. Ըստ տեքստի՝ «ուղեկցող փաստաթղթերում» բառերը փոխարինել «ապրանքաուղեկից փաստաթղթերում» բառերով։
2. 2.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.14 ենթակետով՝
«2.1.14. «արտահանող երկրի պետական (պաշտոնական) անասնաբույժ»՝ անասնաբույժ, որն արտահանող երկրի իրավասու մարմնի պաշտոնատար անձ է կամ նշանակված է նման մարմնի կողմից։»։
3. 3.7 կետի առաջին պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«3.7. Հսկողության ենթակա ապրանքները ներմուծման, արտահանման, տարանցման դեպքում, ինչպես նաև Միության ներսում՝ մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխման դեպքում տրանսպորտային փոխադրման ամբողջ ընթացքում պետք է ուղեկցվեն ձևաթղթի վրա կամ էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատներով, եթե դա նախատեսված է Անասնաբուժական միասնական պահանջներով։ Այն դեպքում, երբ անասնաբուժական սերտիֆիկատը տրվում է էլեկտրոնային տարբերակով, անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն պահանջելու հսկողության ենթակա ապրանքը տիրապետող անձից (փոխադրողից) անասնաբուժական սերտիֆիկատը ներկայացնել ձևաթղթի վրա։ Ընդ որում, հսկողության ենթակա ապրանքը տիրապետող անձը (փոխադրողը) անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պարտավոր է նշված պաշտոնատար անձանց իր ընտրությամբ ներկայացնել էլէկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատի համարը կամ նման սերտիֆիկատի երկչափ մատրիցային ստվերագծային ծածկագիրը, կամ դրա թղթային պատճենը։ Անասնաբուժական սերտիֆիկատները տրվում են անդամ պետությունների լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կամ արտահանող երկրների պետական (պաշտոնական) անասնաբույժների կողմից։
Արտահանող երկրի իրավասու մարմնի անասնաբուժության ոլորտում պետական տեղեկատվական համակարգի միջոցով Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սետիֆիկատները փոխանցվում են անդամ պետության լիազորված մարմնի անասնաբուժության ոլորտում պետական տեղեկատվական համակարգ, իսկ անդամ պետության անասնաբուժության ոլորտում պետական տեղեկատվական համակարգի միջոցով Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սետիֆիկատները՝ մյուս անդամ պետությունների անասնաբուժության ոլորտում պետական տեղեկատվական համակարգեր՝ օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը։
Այն դեպքում, երբ անդամ պետության լիազորված մարմնի և արտահանող երկրի իրավասու մարմնի միջև համաձայնություն է ձեռք բերվել էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սետիֆիկատները ճանաչելու մասին, այդ լիազորված մարմինն ապահովում է մյուս այն անդամ պետությունների լիազորված մարմիններին, որոնց տարածքներով իրականացվում է հսկողության ենթակա ապրանքների տեղափոխումը (փոխադրումը), նման սերտիֆիկատները տեսնելու հնարավորություն։
Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սետիֆիկատների ուղեկցությամբ հսկողության ենթակա ապրանքները Միության մաքսային տարածքով տարացման դեպքում հսկողության ենթակա ապրանքը ուղարկող երկրի իրավասու մարմինը և (կամ) հսկողության ենթակա ապրանքի ստացման երկրի իրավասու մարմինն ապահովում է այն անդամ պետությունների լիազորված մարմիններին, որոնց տարածքներով իրականացվում է հսկողության ենթակա ապրանքների տեղափոխումը (փոխադրումը), նման սերտիֆիկատները տեսնելու հնարավորություն։
4. 3.8 կետերում՝
ըստ տեքստի՝ համապատասխան հոլովով «իրավասու մարմնի պաշտոնատար անձ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «պետական (պաշտոնական) անասնաբույժ» բառերով.
երկրորդ և երրորդ պարբերություններում «այդ իրավասու մարմնի» բառերը փոխարինել «արտահանող երկրի իրավասու մարմնի» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սետիֆիկատները պետք է պարունակեն նույն այն տեղեկությունները, որոնք պարունակում են Հանձնաժողովի կողմից հաստատված անասնաբուժական սերտիֆիկատների համապատասխան ձևերը կամ նախաստորագրված անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, որոնք տարբերվում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերից:
Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատում չի թույլատրվում կատարել փոփոխություններ։
Այն դեպքում, երբ արտահանող երկրի պետական (պաշտոնական) անասնաբույժի կամ անդամ պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային տարբերակով անասնաբուժական սերտիֆիկատի ձևակերպման ժամանակ թույլ է տրվել տեխնիկական սխալ կամ պարզվել է, որ էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատում նշված սկզբնական տեղեկատվությունը ճիշտ չի եղել, արտահանող երկրի իրավասու մարմինը կամ անդամ պետության լիազորված մարմինը պետք է ձևակերպի էլեկտրոնային տարբերակով նոր անասնաբուժական սերտիֆիկատ։ Էլեկտրոնային տարբերակով նոր անասնաբուժական սերտիֆիկատի ձևակերպումը թույլատրվում է դրանում պարունակվող հետևյալ տեղեկատվության փոփոխման դեպքում՝ բեռն ուղարկողի անվանումը և հասցեն, բեռն ստացողի անվանումը և հասցեն, տրանսպորտը (վագոնի, ավտոմեքենայի համարը, ինքնաթիռի չվերթի համարը, նավի անվանումը), տարանցման երկիրը (երկրները), Միության մաքսային սահմանի հատման կետը։ Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված նոր անասնաբուժական սերտիֆիկատում գրառում է կատարվում առ այն, որ այն փոխարինում է ավելի վաղ տրված էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատին, և նշվում են չեղարկված էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատի համարը և ամսաթիվը։ Նոր սերտիֆիկատով փոխարինված սերտիֆիկատը պետք է չեղյալ համարվի։»։
5. 3.15 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատներով ուղեկցվող՝ հսկողության ենթակա ապրանքների վերաբերյալ սույն հիմնադրույթի թիվ 3 հավելվածով նախատեսված ձևով համապատասխան դրոշմակնիքներ դնելն իրականացվում է ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա՝ Միության մաքսային սահմանային անցակետերում հսկիչ մարմինների փոխգործակցության տեխնոլոգիական սխեմային համապատասխան։»։
6. 4.1 կետի առաջին պարբերությունը «սերտիֆիկատներով,» բառից հետո լրացնել «որոնք ձևակերպված են թղթային թղթաձևի վրա կամ էլեկտրոնային տարբերակով,» բառերով։
7. 6.3 կետում «հսկողության ենթակա ապրանքը արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից տրված» բառերը փոխարինել «թղթային թղթաձևի վրա կամ էլեկտրոնային տարբերակով ձևակերպված հսկողության ենթակա ապրանքը արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից տրված, եթե դա նախատեսված է Անասնաբուժական միասնական պահանջներով»։
8. 7.2 կետում «և (կամ) անասնաբուժական սերտիֆիկատի» բառերը փոխարինել «, ինչպես նաև թղթային թղթաձևի վրա ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատի (էլեկտրոնային տարբերակով ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատի մասին տեղեկությունների), եթե դա նախատեսված է Անասնաբուժական միասնական պահանջներով»։
9. 7.4 կետում «և անասնաբուժական սերտիֆիկատում» բառերը փոխարինել «և (կամ) ձևաթղթի վրա ձևակերպված անասնաբուժական սերտիֆիկատում»։
10. Ըստ նշված հիմնադրույթի թիվ 3 հավելվածի տեքստի՝ «ուղեկցող փաստաթղթերում» բառերը փոխարինել «ապրանքաուղեկից փաստաթղթերում» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: