ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1490-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 63-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և 2005 թվականի հոկտեմբերի 6-ի N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի N 1248-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 63-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Արև Մանուկյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի | |
Մարիետա Ղազարյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող | |
Հասմիկ Ղամբարյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանող | |
Վիգեն Ներսեսյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանող | |
Օֆելյա Հակոբյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
21.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |