ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 92-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ռոբերտ Խաչատրյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ավետ Պողոսյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ» բառերով,
բ. «Կարեն Թռչունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ռաֆայել Թովմասյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկականհամալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող | |
Նարեկ Համբարձումյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի | |
Ալինա Ջզմեչյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող | |
Դավիթ Հովհաննիսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի | |
Էրիկ Մովսեսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |