ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 03.06.21 N 918-Ն)
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.06.21 N 918-Ն)
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 15.12.22 N 1936-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող) կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ աշխատողների կողմից՝
1) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`
ա. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 500 դրամ,
բ. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` 200 դրամ.
2) կատարված այցելությունների համար սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար.
3) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ժամանակ տրանսպորտային միջոց հատկացվելու դեպքում՝ այցելության համար վճարում չի կատարվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող) կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Այցելություն կատարած աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված այցելությունների թվի վերաբերյալ տվյալները՝ մեկօրյա ժամկետում ներառում են սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում, որոնք (այցելությունների թիվ, վայր, ամսաթիվ և գնահատված կարիքներ) մշտադիտարկվում են ծառայության կողմից:
3. Հիմք ընդունելով սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալները, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը՝ տարածքային կենտրոնների աշխատողները (իսկ ծառայության բժիշկ-փորձագետները՝ տարածքային կենտրոնի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի փաստաթղթավարի միջոցով) տարածքային կենտրոնի տնօրենին են ներկայացնում N 1 ձևին համապատասխան հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում կատարած`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների թվի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների թվի վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող անձի գտնվելու վայրում (այդ թվում` նաև հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ) իրականացված այցելությունների թվի վերաբերյալ:
4. Տարածքային կենտրոնների տնօրենները՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ամփոփում և ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ համաձայն N 2 ձևի:
5. Ծառայությունը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆինանսավորման հայտ-պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան:
6. Ծառայությունը՝ սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնի տնօրենի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվության մեջ տվյալ աշխատողի կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, համադրելով դրանք սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների հետ, հաշվարկում և տվյալ աշխատողի բանկային հաշվին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարը:
7. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվետվությունները կազմվում են էկզել (excel) ծրագրով:
Ձև N 1
Ծառայության __________ տարածքային
կենտրոնի ղեկավար
պարոն/տիկին ______________ -ին
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆԵՐԻ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Այցելություն |
Այցելությունների/մոնիթորինգների թիվը |
1 |
2 |
3 |
ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելություններ |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն |
||
Ընդամենը |
||
ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված՝ |
||
ա. այցելություններ |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն |
||
Ընդամենը |
||
բ. մոնիթորինգներ |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն |
||
Ընդամենը |
||
ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն որոշմամբ սահմանված այցելություններ` |
||
ա. ընտանիքում գտնվող անձին |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն |
||
Ընդամենը |
||
բ. հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն |
||
Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն |
||
Ընդամենը |
||
Ընդամենը |
Տարածքային կենտրոնի աշխատող/բժիշկ-փորձագետ |
___________________ (ստորագրությունը) |
____ ________________20 թ. |
Ձև N 2
Ծառայության ղեկավար
պարոն/տիկին -ին
Ա Մ Փ Ո Փ Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
20 Թ. _____________ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________________ ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
NN ը/կ |
Աշխատողի |
ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված |
ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված |
ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն որոշմամբ սահմանված այցելություններ |
Աշխատողին վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը (դրամ) | ||||||||
անունը, ազգանունը, հայրանունը |
այցելության վայրը |
տնային այցելություններ |
այցելություններ |
մոնիթորինգներ |
ընտանիքում գտնվող անձին |
հիվանդանոցային կամ քրեակա-տարողական հիմնարկում գտնվող անձին |
| ||||||
այցելու-թյունների թիվը |
վճարման ենթակա գումարը (դրամ) |
այցելու-թյունների թիվը |
վճարման ենթակա գումարը (դրամ) |
մոնիթո-րինգների թիվը |
վճարման ենթակա գումարը (դրամ) |
այցելու-թյունների թիվը |
վճարման ենթակա գումարը (դրամ) |
այցելու-թյունների թիվը |
վճարման ենթակա գումարը (դրամ) | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
1. |
Տարածքային |
||||||||||||
կենտրոնի | |||||||||||||
տեղակայման վայրի | |||||||||||||
բնակավայրից դուրս | |||||||||||||
կատարած | |||||||||||||
այցելություն | |||||||||||||
Տարածքային | |||||||||||||
կենտրոնի | |||||||||||||
տեղակայման վայրի | |||||||||||||
բնակավայրում | |||||||||||||
կատարած այցելություն | |||||||||||||
Ընդամենը |
|||||||||||||
2. |
Տարածքային |
||||||||||||
կենտրոնի | |||||||||||||
տեղակայման վայրի | |||||||||||||
բնակավայրից դուրս | |||||||||||||
կատարած | |||||||||||||
այցելություն | |||||||||||||
Տարածքային |
|||||||||||||
կենտրոնի | |||||||||||||
տեղակայման վայրի | |||||||||||||
բնակավայրում | |||||||||||||
կատարած | |||||||||||||
այցելություն | |||||||||||||
Ընդամենը |
|||||||||||||
Ընդամենը |
Տարածքային կենտրոնի ղեկավար |
___________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
||
____ ________________20 թ. |