ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 868-Ա
«ԵՐԵՎԱՆ ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 20,415,446 դրամ ընդհանուր արժողությամբ «Զգայական ինտեգրացիայի սենյակի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Երևան իմ սեր» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
Երևան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 868-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԶԳԱՅԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՍԵՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Թերապիաների որակի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով Լուսէ մանկական վերականգնողական կենտրոնում նախատեսվում է ստեղծել զգայական ինտեգրացիայի սենյակ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, որը նպաստելու է կարևոր և առանցքային հմտությունների զարգացմանը, ներառյալ՝ ընդհանուր ճանաչողության, ուշադրության կենտրոնացման, վարքային և հուզակամային դրսևորումների, գործնական և վերացական մտածողության ձևավորմանը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան փողոց 23/4) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Երևան իմ սեր» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան 24, ՀՎՀՀ՝ 00100778) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Իսրայելյան 3, Լուսէ կենտրոն Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,415,446 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և հաշմանդամություն ունեցող շուրջ 350 երեխա |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար զգայական ինտեգրացիան խթանող հատուկ պարագաների, սարքավորումների և կահավորանքի ձեռքբերում կամ ներմուծում՝ 20,415,446 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար հատուկ ամրացումներով ճոճանակի ներմուծում՝ 108,000 դրամ: 2. Զգայական հավաքածուի ներմուծում՝ 112,000 դրամ: 3. Զգայական սեղմող աթոռի ներմուծում՝ 168,000 դրամ: 4. Զգայական անկյան հավաքածուի ներմուծում՝ 2,137,000 դրամ: 5. Կառուցողական և հավասարակշռության հավաքածուի ներմուծում՝ 85,000 դրամ: 6. Սկուտերի հավաքածուի ներմուծում` 33,746 դրամ: 7. Կտորե խողովակի ներմուծում՝ 23,850 դրամ: 8. Հավասարակշռության «գետի քարերի» հավաքածուի ներմուծում՝ 18,450 դրամ: 9. Փափուկ մատրասի ներմուծում՝ 135,000 դրամ: 10. Զգայական բաճկոնի (փոքր չափս) ներմուծում՝ 29,250 դրամ: 11. Զգայական բաճկոնի (միջին չափս) ներմուծում՝ 33,300 դրամ: 12. Զգայական բաճկոնի (մեծ չափս) ներմուծում` 34,650 դրամ: 13. Դիմադրության թունելի ներմուծում՝ 38,250 դրամ: 14. Վիրտուալ իրականության ակնոցի ներմուծում` 223,650 դրամ: 15. Հատակի ծածկի ձեռքբերում տեղական շուկայից՝ 730,000 դրամ: 16. Պրոյեկտորի ձեռքբերում տեղական շուկայից՝ 265,000 դրամ: 17. Երաժշտական սենսորային պատի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,890,000 դրամ: 18. Հատակի 3D հոլոգրաֆիկ պրոյեկտորի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,900,000 դրամ: 19. Աուդիո համակարգի ձեռքբերում տեղական շուկայից՝ 242,000 դրամ: 20. Կրկնակի գլաններով մարմինը սեղմող փափուկ գույքի ձեռքբերում տեղական շուկայից՝ 138,000 դրամ: 21. Համակարգչի ձեռքբերում տեղական շուկայից` 612,800 դրամ: 22. Օդորակչի ձեռքբերում տեղական շուկայից՝ 939,000 դրամ: 23. Մանկական կրթական 2D խաղերի ծրագրի ստեղծման ծառայությունների ձեռքբերում՝ 3,510,000 դրամ: 24. Գերզգայնությունը կարգավորող և հանգստացնող լուսային և պղպջակներով գլանի և կից նստարանի ձեռքբերում տեղական շուկայից՝ 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 25. Լուսային սեղանի ձեռքբերում տեղական շուկայից՝ 120,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 26. Լուսային պատի ձեռքբերում տեղական շուկայից՝ 220,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 27. Բիզիբորդի ձեռքբերում տեղական շուկայից՝ 300,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 28. Ակտիվ/խաղային սենյակի հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 1,001,500 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 29. Սողալու ու դիմադրության թունելի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 30. Հոտարձակող վահանակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 95,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 31. Ոտքերի մանիպուլյատիվ տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 30,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 32. Գրելու հմտությունները զարգացնող «Ամպիկ» տախտակի ձեռքբերում տեղական շուկայից՝ 63,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 33. Լեդ օպտիկական լույսերով հավաքածուի ձեռքբերում տեղական շուկայից՝ 989,000 դրամ (չեն ակնկալվում հարկային արտոնություններ): 34. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 3,500,000 դրամ: 35. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 360,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Բեռների միջազգային փոխադրման ծախսեր` 3,500,000 դրամ: 2. Աուդիտորական ծառայություննեերի ձեռքբերում` 360,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չեն նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 -րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
հ. Մաթևոսյան |
02.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |