ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2018 թվականի N 840-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝
1) ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը.
2) ձեռնարկել միջոցներ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 31 Երևան |