ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2021 թվականի |
թիվ 6 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի ««Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 114 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Նովիկով |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հունվարի 29-ի թիվ 6 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 114 որոշման մեջ կատարվող
1. 2-րդ կետում «2021 թվականի մարտի 1» բառերը փոխարինել «2022 թվականի մարտի 1» բառերով։»։
2. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սահմանել, որ «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ բացառությամբ նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 16 հավելվածի VII և VIII բաժինների։
Նշված հավելվածի VII և VIII բաժիններն ուժի մեջ են մտնում փոշեկուլների էներգետիկ արդյունավետության դասը և սպառողներին տրամադրվող տեղեկատվությունը որոշելու նպատակով ստացված արդյունքների արժանահավատությունն ապահովող՝ փոշեկուլների փորձարկումների մեթոդ (մեթոդներ) պարունակող ստանդարտը (ստանդարտները)՝ «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջների կիրառման և կատարման ու տեխնիկական կանոնակարգման համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ։»։
3 Նշված որոշմամբ ընդունված՝ «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 048/2019).
ա) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում՝
3-րդ կետում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
4-րդ կետում «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
5-րդ կետում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
բ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածում՝
1-ին աղյուսակում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
2-րդ աղյուսակում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
գ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
դ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածում՝
1-ին աղյուսակում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
2-րդ աղյուսակում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2024 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
4-րդ և 5-րդ աղյուսակներում «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2024 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
ե) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 12 հավելվածի 2-րդ աղյուսակում «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
զ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 13 հավելվածում՝
տեքստում «2021 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերով, «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2023 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերով, «2022 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.
7-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «2021 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերով.
է) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 14 հավելվածի 10-րդ կետում՝
երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերը փոխարինել «2022 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերով.
երրորդ պարբերության մեջ «2022 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերը փոխարինել «2023 թվականի սեպտեմբերի 1-ից.» բառերով.
չորրորդ պարբերության մեջ «2023 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերը փոխարինել «2024 թվականի սեպտեմբերի 1-ից։» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: