ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 348-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00904586) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին N 764-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02596346) 2021 թվականի մարտի 29-ին կնքված՝ N 202103/06 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սարքավորումների և նյութերի շինմոնտաժային աշխատանքների իրականացում` 11,224,632.33 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02596346) 2021 թվականի մարտի 5-ին կնքված՝ N 202103/03 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անհատական ջերմային հանգույցի ձեռքբերում` 4,205,743.80 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|