ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2021 թվականի N 487-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի փետրվարի 11-ի թիվ 05100010/110221/0005642 և 05100010/110221/0005640 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված 2014 թվականի արտադրության «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի WDB9066331S984211 և WDB9066331S984215 նույնականացման համարներով, 5,231,302.00 դրամ սկզբնական և 5,231,302.00 դրամ հաշվեկշռային արժեքով 2 շտապ օգնության մեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենաների պետական հաշվառման աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հաշվառման աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված շտապ օգնության մեքենաները գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա հանձնել «Էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|