Գլխավոր տեղեկություն
Համար
N 1259-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (15.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2019

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2019 թվականի N 1259-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված՝ վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաները:

2. Սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ներառված ավտոմեքենաներն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

3. Սույն որոշման N 2 հավելվածի ցանկում ներառված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրատվության պայմանագրի հիման վրա նվիրել սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին:

4. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից ընդունել 2001 թվականին թողարկված «Տոյոտա (Land Cruiser) 100 4,5i» մակնիշի, 001 LՍ 05 պետհամարանիշի, JTEHJ09J125036390 նույնականացման համարով, 14.990.000,0 դրամ սկզբնական արժեքով, 4.871.700,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռին ամրացված՝ 2014 թվականին թողարկված «Հունդայ Գրանդ Սանտա Ֆե» մակնիշի, 550 ՍՍ 55 պետհամարանիշի, KMHSN81EDEՍ060761 նույնականացման համարով, 20.500.000,0 դրամ սկզբնական արժեքով, 10.880.800,0 դրամ մնացորդային արժեքով ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաշվեկշռին:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 3-րդ կետերում նշված գույքի՝ օրենքով սահմանված կարգով նվիրատվության մասին պայմանագրերի կնքումը և տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարման հետ կապված ծախսերն իրականացնել նվիրատվություն ընդունող կազմակերպությունների հաշվին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. սեպտեմբերի 24

Երևան

         

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1259-Ա որոշման

    

Ց Ա Ն Կ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

   

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը

Պետական համարանիշը

Սկզբնական արժեքը

 (դրամ)

Մնացորդային արժեքը

(դրամ)

Թողարկման տարեթիվը

Նույնականացման համարը

1.

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Հունդայ Սանտա Ֆե 2.4

444 ՏՏ 60

17.600.000,0

10.332.903,0

2014 թ.

KJ525950

2.

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ

Տոյոտա (Land Cruiser) 15027CNS

442 AՕ 61

18.408.000,0

12.732.200,0

2015 թ.

JTEBX3FJ80K211081

     

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

       

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 19-ի N 1259-Ա որոշման

     

Ց Ա Ն Կ

   

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

   

NN

ը/կ

Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը

Պետական համարանիշը

Սկզբնական արժեքը

 (դրամ)

Մնացորդային արժեքը (դրամ)

Թողարկման տարեթիվը

Նույնականացման համարը

Կազմակերպության անվանումը

1.

Հունդայ Սոնատա 2.4

070 LL 60

15.000.000,0

6.037.629,0

2009 թ.

KMHEՍ41DP9A652046

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

2.

Հունդայ Տուսոն

764LL11

7.950.000,0

0,0

2007 թ.

KMHJN81DP8Ս756297

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ

3.

Նիսսան Ալթիմա 2.5

077 LL 60

11.490.000,0

172.700,0

2010 թ.

1N4AL2A99AC183425

«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

(հավելվածը փոփ. 13.02.20 N 154-Ա)

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.02.2020, N 154-Ա 15.02.2020, N 1259-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան