ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով.
2) «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեսչական մարմին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.
«ե) տեսչական մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «է», «ժ», «ի», «իգ» և «իե» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Տեսչական մարմնի իրավասությունները
1. Տեսչական մարմնի իրավասություններն են՝
1) սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված կարգադրագրի արձակումը.
2) տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վարչական վարույթի իրականացումը.
3) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
4) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-373-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: