ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 184-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 4-րդ մասում «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում՝ գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար՝ 0 դրամ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով.
«2. Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 25 %-ի չափով:
3. Եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ կետով սահմանված հարկի 10 %-ի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «այդ թվում՝ համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում» բառերը փոխարինել «բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների» բառերով.
2) 1-ին կետից հանել «, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա՝
ա. ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
5) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը Կառավարության սահմանած կարգի խախտմամբ փոխարինվում է գովազդի այլ տեսակով հարկային տարվա ընթացքում, ապա՝
ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-498-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: