ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2020 թվականի N 129-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում «արձանագրության և» բառերը փոխարինել «արձանագրության, ուղեգրի,» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.3» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.».
4) N 1 հավելվածի 2-րդ կետը «ուղեգրերի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ուղեգիր)՝ համաձայն սույն որոշման N 5 հավելվածով հաստատված ձևի,» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 6-րդ կետը.
6) N 1 հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» N 277-Ն որոշման» բառերը փոխարինել «սույն որոշման» բառերով.
7) N 4 հավելվածի 6-րդ կետում «0.23» թիվը փոխարինել «0.12» թվով.
8) լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի N 129-Ն որոշման |
«Հավելված N 5 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշման |
Ձև
ՈՒՂԵԳԻՐ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
օրինակ 1 տրվում է զննություն կատարողին |
N 000000 | |
___________________________________ զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն |
ք._______________ ___________ զննության իրականացման վայրը (մարզ, քաղաք) |
Ես` ______________________________________________________________
զննության ներկայացնողի պաշտոնը,
_________________________________________________________________
կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,
քաղաքացի ______________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին
Բնակվող ___________________________________________ հեռախոս ________
համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության
________________________________________________________________
բուժհաստատության անվանումը
_________________________________
զննության ներկայացնողի ստորագրությունը
--------------------------------------------------------------- կտրման գիծ -----------------------------------------------------------
ՈՒՂԵԳԻՐ
ՎԱՐՈՐԴԻ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԶՆՆՈՒԹՅԱՆ
օրինակ 2 կցվում է վարչական նյութերին |
N 000000 | |
___________________________________ զննության ներկայացման օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն |
ք._______________ ___________ զննության իրականացման վայրը (մարզ, քաղաք) |
Ես` ______________________________________________________________
զննության ներկայացնողի պաշտոնը,
________________________________________________________________
կոչումը, ազգանունը, կրծքանշանի համարը,
քաղաքացի ____________________________________________________
ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարին
Բնակվող ___________________________________________ հեռախոս ________
համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 265-րդ հոդվածի՝ ներկայացնում եմ սթափության վիճակի զննության
________________________________________________________________
բուժհաստատության անվանումը
_________________________________
զննության ներկայացնողի ստորագրությունը
1-ին օրինակն ստացա` ________________________________________________
սթափության վիճակն ստուգող աշխատակցի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը
___ ___________________20___թ. »:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |