ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ՝ Օրենք)`
1) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով.
2) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդելի» և «, օգտակար մոդելների» բառերը.
3) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշի վկայագիր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «արդյունաբերական դիզայնի արտոնագիր» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. |
գյուտերի իրավական պահպանության գծով՝ |
|
ա) |
գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտի, այդ թվում՝ ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի, գրանցման և նախնական փորձաքննության արդյունքներով որոշում կայացնելու համար հավակնության սահմանման 5-ից ավելի կետերից յուրաքանչյուրի համար՝ լրացուցիչ |
20 5 |
բ)
գ) |
հայտի վաղաժամկետ հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (հավակնության սահմանման յուրաքանչյուր անկախ կետի համար) |
10
120 |
դ) ե)
զ)
է)
ը) |
գյուտի պետական գրանցման և արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) տալու համար գյուտի արտոնագրին (կարճաժամկետ արտոնագրին) կից գյուտի լրիվ նկարագրությունը հրապարակելու համար` 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար գյուտի արտոնագիր տալու հայտը գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու հայտը գյուտի արտոնագիր տալու հայտի փոխակերպելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15
2,5
25
10
10 |
թ) |
սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
ժ) |
հայտով գործավարությունը շարունակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
ժա)
ժբ) |
իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկումը քննարկելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (խնդրարկվող յուրաքանչյուր առաջնության համար) |
10
10 |
ժգ) |
խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ժդ)
ժե) |
առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) կրկնակը տալու համար |
10
10 |
ժզ) |
արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) պատճենը տալու համար |
5 |
ժէ) |
գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 | |
չորրորդ, հինգերորդ տարվա համար վեցերորդ, յոթերորդ տարվա համար |
25 30 | |
ութերորդ, իններորդ տարվա համար |
40 | |
տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար |
50 | |
տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար |
60 70 | |
տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար |
80 | |
տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար |
100 130 160 | |
ժը) |
գյուտի կարճաժամկետ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)` |
|
երկրորդ, երրորդ տարվա համար |
20 | |
չորրորդ, հինգերորդ տարվա համար |
25 | |
վեցերորդ, յոթերորդ տարվա համար ութերորդ, իններորդ տարվա համար տասներորդ տարվա համար |
30 35 40 | |
ժթ)
ի) |
գյուտի արտոնագրի (կարճաժամկետ արտոնագրի) գործողության վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
50
50 |
իա)
իբ)
իգ) |
գյուտերի` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար գյուտի կարճաժամկետ արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ ներկայացված առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար գյուտի կարճաժամկետ արտոնագրին կից գյուտի նոր լրիվ նկարագրությունը հրապարակելու համար 25 էջից ավելի յուրաքանչյուր էջի համար՝ լրացուցիչ |
8
40 5
1.5 |
իդ) |
արտոնագրատիրոջ իրավունքների փոխանցումը գրանցելու մասին որոշում կայացնելու համար (պայմանագրով (փոխանցման ակտով) նախատեսված յուրաքանչյուր գյուտի համար) |
40 |
իե) |
լիցենզիայի գրանցման համար (յուրաքանչյուր գյուտի համար) |
60 |
իզ) |
լիցենզիայի մեջ կատարված փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
10 |
իէ) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
իը) |
բաց լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունը հետ կանչելու մասին տեղեկությունների հրապարակման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
իթ) |
արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
15 |
լ)
լա) |
հայտում փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերը ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2
12 |
լբ)
լգ) |
Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն՝ փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանության ստուգման և առաքման համար ազգային փուլ փոխադրված միջազգային հայտի քննարկումը սահմանված ժամկետից շուտ սկսելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
30
10»․ |
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. |
արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով` |
|
ա) |
արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու հայտը գրանցելու, հայտի նախնական փորձաքննություն անցկացնելու և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ |
20 8 |
բ) |
հայտում կատարված փոփոխություն կատարելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
2 |
գ)
դ)
ե) |
միջազգային կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկման քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար (յուրաքանչյուրի համար) առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10
10
10
|
զ) |
հայտի հրապարակումը հետաձգելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
է) |
հայտին կամ գրանցված իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ու նյութերն ուսումնասիրելու կամ դրանց ծանոթանալու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
12 |
ը) |
իրավունքների վերականգնման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
թ) |
սահմանված ժամկետների երկարաձգման մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
8 |
ժ) |
արդյունաբերական դիզայնի հայտի ըստ էության փորձաքննության անցկացման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար հայտում ներառված մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ |
30 20 |
ժա) ժբ) |
բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար արդյունաբերական դիզայնի պետական գրանցման և արտոնագիր տալու համար |
15
15 |
ժգ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ առարկության քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
ժդ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման համար՝ |
|
առաջին հինգ տարվա համար երկրորդ հինգ տարվա համար երրորդ հինգ տարվա համար չորրորդ հինգ տարվա համար հինգերորդ հինգ տարվա համար |
60 120 180 270 480 | |
ժե) |
արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների փոխանցումը գրանցելու համար (յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար) |
40 |
ժզ) |
լիցենզիայի գրանցման համար մեկից ավելի յուրաքանչյուր արդյունաբերական դիզայնի համար՝ լրացուցիչ |
60 45 |
ժէ) |
արդյունաբերական դիզայնի լիցենզիայի փոփոխությունները և լիցենզիայի չեղյալ հայտարարումը գրանցելու համար |
10 |
ժը) ժթ) |
արտոնագրի կրկնակը տալու համար արտոնագրի պատճենը տալու համար |
10 5 |
ի)
իա) |
արդյունաբերական դիզայնների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքի փոխանցման մասին դիմումի քննարկման և փոխանցումը գրանցելու համար |
8
15
|
իբ) |
արդյունաբերական դիզայնի հայտում փոփոխություն կատարելու համար |
8 |
իգ) |
արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
40 |
իդ) |
հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմումի քննարկման և դրա արդյունքներով որոշում կայացնելու համար |
10 |
իե) |
արդյունաբերական դիզայնի միջազգային հայտի և եվրասիական հայտի առաքման համար |
30»․ |
4) 8-րդ կետի՝
ա. «ե» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) |
արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ իրավատիրոջ թույլ տված վրիպակներն ուղղելու համար (յուրաքանչյուրի համար) |
2,5»։ |
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. | Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները |
1․Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում։
Արտոնագրատիրոջ կողմից գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով:
Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսով:
Ընդ որում, սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը և այդ իրավունքներն ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքներն ստացողը օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ և իրավատերեր, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով:
Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափով։»։
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) կամ արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվում է այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ուղարկելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում, իսկ բույսերի սորտերի, ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու, աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների գրանցման և (կամ) օգտագործման վկայագիր տալու, երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին պետական լիազոր մարմնի որոշումն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով:».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետով սահմանված պետական տուրքը ենթակա է վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2021 թվական: