ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) երկրորդ պարբերության «լիազոր» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական» բառերով․
2) հինգերորդ պարբերության «լիազոր կառավարման» բառերը փոխարինել «տեսչական» բառով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագրում և օրենքի ամբողջ տեքստում «լիազոր մարմինը» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեսչական մարմինը» բառերով․
2) 1-ին մասի «ա» կետի երկրորդ պարբերությունը «վերլուծության» բառից հետո լրացնել «, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից ստացված դիմումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում 2-րդ մասի առաջին պարբերության «լիազոր մարմնի տեսչական» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով, իսկ «տեսուչը» բառը՝ «տեսչական մարմնի ծառայողը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն» բառերը փոխարինել «Տեսչական մարմինն» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. հուլիսի 17 Երևան ՀՕ-372-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: