ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2012 թվականի N 752-Ն
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 02.07.20 N 1116-Ն)
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 0.94605 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 3 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 1 հավելվածի, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից 5.0 հեկտար հողամասը (որից` 2.7 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 4 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 2 հավելվածի, Լճաշեն համայնքին հարակից տարածքից 1.37 հեկտար հողամասը (ամբողջ հողատարածքը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ներքև) տրամադրել հանրային լողափի (N 5 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 3 հավելվածի, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից 3.3 հեկտար հողամասը (որից` 0.77 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 6 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 4 հավելվածի, Նորատուս համայնքին հարակից տարածքից 0.78 հեկտար հողամասը (հողատարածքն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) տրամադրել հանրային լողափի (N 7 հանրային լողափ) կազմակերպման համար` համաձայն N 5 հավելվածի, Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 0.5 հեկտար հողամասը (որից` 0.30395 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի (բազայի) շենքի կառուցման համար՝ համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը փոփ., լրաց. 02.07.20 N 1116-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 752-Ն որոշման |
(հավելվածը խմբ. 02.07.20 N 1116-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ԴՐԱԽՏԻԿ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ԼՃԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ԾՈՎԱԶԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ՆՈՐԱՏՈՒՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 6 ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 752-Ն որոշման |
»: |
(հավելվածը լրաց. 02.07.20 N 1116-Ն)